Մրսածության դեպքում կաթ խմելը վնասակար է: Ինչպես նշված է Laryngoscope ամսագրում հրապարակված բրիտանացի բժիշկների հետազոտության մեջ, կաթը եւ կաթնամթերքն ունակ են վատթարացնելու այս հիվանդության ախտանշանները: Փորձին ներգրավվել է հիվանդանոցի 108 հիվանդ, որոնք գանգատվել են լորձի մեծաքանակ արտադրումից: Նրանց բոլորին նշանակվել է ոչ կաթնային սննդակարգ, սակայն արդեն երրորդ օրը փորձարկվողներից կեսին սկսել են օրական տալ 350-ական միլիլիտր կաթ, իսկ մնացյալին նույնքան սոյայի կաթ: Որպեսզի կամավորները չիմանային, թե ինչ են խմում, երկու մթերքի համն էլ մոդիֆիկացվել է: Այնուհետեւ հիվանդները լրացրել են հատուկ անկետա, որում գրանցել են հիվանդության ախտանշանները, ինչպես նաեւ մեկից մինչեւ 100 միավոր սանդղակով գնահատել են լորձի արտադրման աստիճանը: Փորձի սկզբում քթից արտադրության ինտենսիվության ցուցանիշը տատանվել է 65 միավորի շրջանակում, սակայն սննդակարգին հետեւելու 2 օրից հետո բոլոր փորձարկվողների մոտ այս ցուցանիշը նվազել է մինչեւ 55 միավոր: Սննդակարգում կաթը մտցնելուց հետո արտադրության ինտենսիվության ցուցանիշը գործնականում նախկին մակարդակին է վերադարձել եւ կազմել 63 միավոր: Մինչդեռ սոյայի կաթ գործածած հիվանդները, հակառակը, իրենց ավելի լավ են զգացել: Սրա հետ կապված մասնագետները խորհուրդ են տալիս մրսածության ընթացքում կաթի գործածումը կրճատել կամ ընդհանրապես բացառել:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01