Ֆրանսիայում՝ Ստրասբուրգում, նոյեմբերի 6-8-ն անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանը: Աշխատանքային այցով Ստրասբուրգում է ԵԽ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ:Կոնգրեսի 35-րդ նստաշրջանն անցկացվում է Տեղական եւ տարածքային ընտրված ներկայացուցիչների բարեխղճություն եւ էթիկական վարքագիծը խորագրով: Նստաշրջանի առաջին օրը տեղի ունեցավ Կոնգրես նախագահի ընտրություն: Նախագահի պաշտոնում ընտրվեց Անդերս Կնապեն: Նստաշրջանի ընթացքում կքննարկվի Եվրոպայի համայնքներում ռեգիոններում տեղական մակարդակում քվեարկելու իրավունքը՝ որպես միգրանտների եւ տեղահանված անձանց երկարաժամկետ հաջող ինտեգրացիայի կարեւոր տարր թեմայով զեկույց: Այն վերաբերում է ԵԽ անդամ երկրներում միգրանտների եւ տեղահանված անձանց քվեարկելու իրավունքին: Նոյեմբերի 7-ին Կոնգրեսում քննարկման կդրվի Տեղական եւ ռեգիոնալ կառավարման մեջ ներգրավված բոլոր անձանց համար եվրոպական վարքագծի կանոնակարգի վերանայում խորագրով զեկույց: Հաշվի առնելով՝ կոռուպցիան իր բոլոր ձեւերով սպառնալիք է ժողովրդավարության, տնտեսական զարգացման եւ սոցիալական համախմբվածության համար՝ Կոնգրեսը սահմանում է էթիկական վարքագծի հիմնական սկզբունքներ եւ չափանիշներ բոլոր այն անձանց համար, որոնք ներգրավված են տեղական եւ ռեգիոնալ կառավարման մեջ: Թափանցիկությանն ու բաց կառավարմանը վերաբերող հարցերը եւս կլինեն օրակարգային: Նախատեսվում է նաեւ Կոնգրեսի Խարտիայի վերանայում: Նոյեմբերի 7-ին նախատեսվում է Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունելություն, նոյեմբերի 8-ին տեղի կունենա Կոնգրեսի պատվավոր անդամներին Կոնգրեսի մեդալով պարգեւատրման արարողություն: ԵԽ Կոնգրեսը կքննարկի նաեւ Նիդերլանդներում տեղական ընտրությունների, Սլովենիայում, Լիտվայում, Վրաստանում տեղական ժողովրդավարության վերաբերյալ զեկույցներ: Կքննարկվի նաեւ Մոլդովայի Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ տեղական ընտրությունների վերաբերյալ զեկույց: Կքննարկվեն նաեւ համայնքներում ճնշումներին առնչվող հարցեր:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01