ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 6-ին ընդունեց Հայաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի), Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի) և Դանիայի դեսպան Ռուբեն Մադսենին (նստավայրը՝ Կիև): Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ գործընկերային հարաբերություններին՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի հետ համագործակցության առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու ուղղությամբ՝ հատկապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հնարավորությունների շրջանակներում:
Որպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության օրակարգի առաջնային ուղղություններ կողմերն առանձնացրեցին նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց կառավարության հանձնառությունը շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ոլորտում իրավահավասարության երաշխավորմանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց արտահերթ ընտրությունները միջազգային չափանիշների համապատասխան անցկացնելու նպատակով Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ այս գործընթացում կարևորելով գործընկեր երկրների աջակցությունը և համագործակցությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը և դեսպանները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
15:02 24.10.26
15:23 24.10.26
12:02 24.10.26
18:15 24.10.26
15:24 24.10.26
15:25 24.10.26
18:18 24.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02