ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան։ Նոյեմբերի 7-16-ը` նա կգնահատի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը:
«Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով է ընթանում. այն հսկայական ներուժ է պարունակում մարդու իրավունքների, հատկապես խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի համապարփակ պաշտպանության և ամրապնդման ուղղությամբ , ինչպես նաև օրենքի գերակայության առումով՝ ժողովրդավարական ձեռքբերումներից և տնտեսական զարգացումից օգտվելու համար», – ասել է մարդու իրավունքների անկախ փորձագետը:
«Այս այցը հնարավորություն կընձեռի ինձ ուսումնասիրելու Հայաստանում խաղաղ հավաքների և միություններ կազմելու ազատությանն առնչվող խնդիրները՝ ներգրավված տարբեր դերակատարներից անմիջականորեն ստացված տեղեկատվության միջոցով»:
Իր 10-օրյա առաքելության ընթացքում Վուլեն կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք և Երևան, կհանդիպի կառավարության աշխատակիցների, դատական համակարգի, օրենսդիր համակարգի ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նա կհանդիպի նաև դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի համակարգի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հատուկ զեկուցողի մամուլի ասուլիսը կկայանա նոյեմբերի 16-ին ժամը 11:30-ին, ՄԱԿ–ի գրասենյակում՝ Երևան, Պետրոս Ադամյան 14 հասցեում: Ասուլիսի մուտքն ազատ կլինի միայն լրագրողների համար:
Հատուկ զեկուցողը իր այցի մասին համապարփակ զեկույց կներկայացնի 2019 թ. հունիսին Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին :
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
16:25 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44