Այսօր կառավարության հերթական նիստին ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում դեբիտորական պարտքերի կառավարման արդյունավետության բարձրացման, մատակարարված էլեկտրաէներգիայի գծով հավաքագրումների ամբողջական ապահովման, Ընկերության ֆինանսական հոսքերի ճիշտ պլանավորման և իրականացման, ֆինանսական և հարկային հաշվառման քաղաքականության հստակեցման, Ընկերության հաշվապահական ու հարկային գրանցամատյաններում դեբիտորական պարտքերի իրական պատկերը արտացոլելու անհրաժեշտությամբ:
Ներկայացված նախագծով առաջարկվում է էլեկտրական էներգիայի բաշխման գործունեություն իրականացնող ընկերությունների համար սահմանել դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, անհուսալի ճանաչման և դուրս գրման առանձին կարգ, ինչպես դա իրականացվել էր ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի համար` հաշվի առնելով այդ բնագավառի առանձնահատկությունները: Նախագծով առաջարկվում է ձևավորել էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող՝ էլեկտրական էներգիա բաշխող ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ, դասակարգել դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման դեպքերը, այնուհետև, որպես անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքեր, դուրս գրել` շահութահարկը հաշվարկելիս նվազեցնելով համախառն եկամուտը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե փաստորեն ասվում է, որ հին պարտքերը չեն հավաքագրվելու։ Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ այս որոշումը չի վերաբերում պարտքերի չհավաքագրմանը:
«Որոշումը վերաբերում է նրան, երբ բոլոր դեպքերում չեն հավաքագրվել, այսինքն՝ սահմանված հնարավորություններն այլևս բացակայում են այդ գումարները հավաքագրելու, մասնավորապես՝ տվյալ հասցեն այլևս գոյություն չունի, կամ քաղաքացին Հայաստանում չէ կամ մեկ-երկու տարի շարունակաբար վճարումներ չի կատարել»,-ասաց նա:
«Հիմա որոշ խմբերի պարտքերը չե՞ն հավաքագրվելու էլի»,-ասաց վարչապետը և փոխնախարարը հաստատեց:
«Հիմա հանրությունը ինչպես է իմանալու, թե որ խմբերին է վերաբերելու, որ խմբերին չի վերաբերում, այս հարցը ո՞վ է վերահսկելու»,-հետաքրքրվեց վարչապետը:
Վախթանգ Միրումյանն ասաց, որ սա ըստ էության մատակարարած կազմակերպության և քաղաքացիների միջև փոխհարաբերություն է և ներկայացված որոշման նախագծում հստակ թվարկվում է, թե որ դեպքերում է դա տեղի ունենալու:
Հովիկ Աբրահամյանը խնդրեց, որ հանրությանը հասանելի դարձնել որոշումը, քանի որ զիջելով՝ հարկեր են կորցնում և նաև հետագայում պետք է խուսափեն չարաշահումներից:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47