Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիան զգալիորեն կորցնում է իր կշիռը միջազգային ասպարեզում, սակայն փորձում է հարաբերություններ հարթել Ռուսաստանի հետ, հայտնում է Die Presse-ը:
Նշում են, որ Թուրքիայում վերջին օրերին ձերբակալված հազարավոր մարդկանց շրջանում նաեւ այն երկու օդաչուներն էին, որոնք խոցել էին ռուսական «Սու 24» օդանավը 2015-ի նոյեմբերին: Անկարան նրանց մեղադրում է խռովությանը մասնակցելու մեջ:
Թուրքիայում սկսված զտումների իրարանցման մեջ փաստերը հազվագյուտ են հաշվի առնվում, շարունակում է հեղինակը: Ազատվելով ենթադրյալ ընդդիմախոսներից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միաժամանակ հույս ունի վերջնականապես կարգավորել Ռուսաստանի հետ տարաձայնությունները:
Երկկողմանի հարաբերությունները վաղուց այդքան հետաքրքրաշարժ ձեւեր չէին ստացել, ասվում է հոդվածում: Մի քանի ամսում Էրդողանը ու Վլադիմիր Պուտինը ընկերներից թշնամիներ դարձան, ու հիմա, ձախողված հեղաշրջոմից հետո նրանց միջեւ նորից վերականգնվել է ընկերությունն ու համերաշխությունը, չնայած պարզ չէ՝ թե դա ինչքան կտեւի:
Արեւմտյան առաջնորդների մեծ մասը խուսափեց Էրդողանին համերաշխություն հայտնելուց: Պուտինն առաջինն էր, ով բացահայտ Թուրքիայի նախագահին ցույց տվեց իր աջակցությունը՝ հայտարարելով հակասահմանադրական գործողությունների անընդունելիության մասին: Մինչ Եվրոպան Անկարային կոչ է անում պահպանել իրավական պետության նորմերը, Կրեմլն այս հարցով լռություն է պահպանում ու կշարունակի նույն ոճով, համարում է հոդվածագիրը:
Տեսաբանի կարծիքով Մոսկվային ձեռնտու է այն իրավիճակը որում հայտնվել է Էրդողանը: Մոտակա ժամանակները նա զբաղվելու է պետությունը բռնապետական դարձնելու հարցերով ու տնտեսական խննդիրների լուծումով: Նրա տարածաշրջանային նկրտումները երկրորդ պլան կմղվեն, ու Ռուսաստանը առաջատար դիրքեր կզբաղեցնի Սիրիայում որպես միջազգային միջնորդ ու ռազմական ուժ, հայտնում է Gazeta –ն:
news.am
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02