Դեռ 3 ամիս առաջ նախագահ Թրամփը սպառնում էր պատժամիջոցներ կիրառել, որոնք Թուրքիայի տնտեսությանը մեծ վնաս կհասցնեին, իսկ երկուշաբթի Թուրքիան հայտնվեց այն 8 երկրների ցուցակում, որոնք կազատվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքներից: Այս մասին Bloomberg-ում գրում է ամերիկացի լրագրող Էլի Լեյքը:
Նա հիշեցնում է մի քանի կարեւոր դեպքեր, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել: Նախ` անցյալ ամիս Թուրքիան վերջապես բաց է թողել ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնին, որը մեղադրվում էր Էրդողանի դեմ հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Էրդողանի կառավարությունը վերջին մի ամսում մանրամասներ է հայտնել Խաշոգջիի սպանության մասին, սակայն հանցանքի ձայնագրությունը դեռեւս չի հրապարակվել:
Բացի այդ` Էրդողանը մեղմացրել է իր հակաամերիկյան հռետորաբանությունը: Լեյքը նշում է, որ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Այքան Էրդեմիրը ասել է, որ Էրդողանն առաջ կտրական էր տրամադրված իրանյան պատժամիջոցների նկատմամբ: Սակայն այժմ փոխվել է: Թուրքերը դեռեւս շարունակում են գնել իրանական նավթը, բայց անհամեմատ փոքր ծավալներով:
Լեյքը նկատում է, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը եւս փոխվել է, եւ խոսքը միայն Իրանի պատժամիջոցներից զերծ պահելը չէ. ԱՄՆ գանձապետարանն անցյալ շաբաթ հանել է Բրանսոնի կալանքի պատճառով թուրք պաշտոնյաների դեմ սահմանած պատժամիջոցները: Ինչպես հեղինակին երկուշաբթի թուրք պաշտոնյաներից մեկն ասել է, թուրք-ամերիկյան հարաբերություններն այժմ նորմալ են, եւ այդպես էլ պետք է լիներ, իսկ մինչ այդ տեղի ունեցածը անոմալիա էր:
Սակայն, հեղինակի համոզմամբ, դեռեւս շատ հարցեր կան թուրք-ամերիկյան հարաբերություններում: Դրանցից մեկը ՆԱՍԱ-ի թուրք-ամերիկացի գիտնական Սերկան Գոլջի դեպքն է, որը նույնպես կալանավորվել է 2016-ի հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով: Բրանսոնն ազատ է, սակայն Գոլջը եւ Ստամբուլի ամերիկյան դեսպանատան երկու թուրք աշխատակիցներ դեռեւս անազատության մեջ են:
Մյուս հանգամանքը Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումն է. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ այդ դաշինքի հակառակորդը Ռուսաստանն է համարվում: Թուրքերը նաեւ Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից քրդերի դեմ են պայքարում:
Լեյքը կարծում է, որ Թրամփը գուցե եւ պատրաստվում է անդրադառնալ S-400-ների, Գոլջի, Սիրիայի եւ այլ հարցերին: Սակայն առայժմ գովաբանվում է Էրդողանին՝ ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու համար, մինչդեռ Բրանսոնը ընդհանրապես չպետք է հայտնվեր բանտում, ինչպես նաեւ Խաշոգջիի սպանությունը դատապարտելու համար, մինչդեռ նման բան չպետք է թույլ տրվեր
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44