Ուսուցչուհի Աիդա Նալբանդյանը, ով 1996-2011թթ. Արաբկիր համայնքի ավագանու անդամ է եղել, Tert.am-ին գրավոր հայտնել է, որ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը բնակարանի վաճառքի դիմաց իրենից ստացել է 34 000 ԱՄՆ դոլար, իրենից գաղտնի բնակարանը վաճառել է այլ անձի:
Քաղաքացին մասնավորապես գրել է. «Տեղեկացել եմ, որ Արագած Ախոյանը «Ալյանս» կուսակցության անդամ է, պարոն Խաչատուր Քոքոբելյանի հետ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ և առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է լինել պատգամավորի թեկնածու: Առանց որևէ վիրավորելու նպատակի պատասխանատվությամբ հայտնում եմ, որ Արագած Ախոյանը խաբեբա է. նա, ինձանից ստանալով 34 000 ԱՄՆ դոլար բնակարանի վաճառքի դիմաց, ինձ խաբելով և իմ վստահությունը չարաշահելով, ինձանից գաղտնի այդ բնակարանը վաճառել է այլ անձի: Ընդ որում, այն պայմաններում, երբ արդեն նշված բնակարանը վաճառել էր այլ անձի, Ախոյանը շարունակել է ինձ խաբել, թե ամեն ինչ նորմալ է լինելու, ինձ վաճառելու է այդ բնակարանը: Արդյունքում այն վաճառել է այլ անձի և մինչ օրս չի վերադարձրել իմ վճարած 34 000 ԱՄՆ դոլարը: Այս պայմաններում Արագած Ախոյանը կարողացել է նախկին գլխավոր դատախազ և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած մտերիմ կապերն օգտագործելով՝ մնալ անպատիժ»:
Աիդա Նալբանդյանը հայտնել էր, որ իր դիմումի հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը. ««Հայկ Արշին» ՍՊԸ-ի տնօրեն Արագած Ախոյանի կողմից բնակարաններ տրամադրելու դիմաց գումարներ հափշտակելու փաստով հարուցվել է քրեական գործ 178-ի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախությունը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով»:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01