Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է երկրի կրթական համակարգում այլազգիների ու հատկապես հայերի մասին կողմնակալ տեղեկատվության մատուցման և առհասարակ փոքրամասնություններին տեղ չհատկացնելուն:
Ինչպես փոխանցում է թուրքական T24 կայքը, Փայլանն առաջարկել է դպրոցական դասագրքերում ընդգրկել ոչ միայն մահմեդական, այլև քրիստոնյաների անուններ՝ թուրք երեխաների համար հայերի կամ այլ ազգերի ներկայացուցիչների ներկայությունը Թուրքիայում տարօրինակ ու արտառոց երևույթ չդարձնելու համար:
Հայազգի պատգամավորը հիշեցրել է պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի հոդվածներից մեկը, որում նա հայտնել էր իր երազանքի մասին՝ Թուրքիայի դպրոցական դասագրքերում «Ալիի ու Հակոբի միասին խաղալու» երազանքի մասին:
«Ինչպես երազում էր Հրանտ Դինքը՝ մի անգամ էլ Ալին թող գնդակը Հակոբին նետի, Բերֆինին (քուրդ աղջկա անուն- tert.am) նետի: Դեռ Ալին միայն Ահմեդին է նետում: Եկեք Հրանտ Դինքի երազանքն իրականացնենք մեր դասագրքերում»,-ասել է Փայլանը:
Նա նաև վերհիշել է որպես Թուրքիայում ապրող հայ ուսանողական ու բանակային տարիներին իր վերապրածները, որոնք կապված էին թուրք երիտասարդների մոտ հայերի մասին ուղղակի սխալ պատկերացումների հետ:
«Երբ բանակային ընկերներիցս մեկն իմացավ, որ հայ եմ, ուշաթափվեց ու ընկավ: Որովհետև նրան այլ կերպ էին պատմել հայերի մասին: Ասում էր՝ «Բայց դու շատ լավ մարդ ես, ինչպե՞ս կարող ես հայ լինել»:
Որովհետև երբեք հայ չէր տեսել»,- հիշել է Փայլանը՝ հավելելով, որ դպրոցական տարիներին էլ թուրքական ավագ դպրոց փոխադրվելուց հետո իր շատ համադասարանցիներ նախընտրել են չշփվել իր հետ, քանի որ մտածել են, թե «հայերն իրենց մեջքից հարվածել են», ինչպես որ գրվում է պատմության դասագրքերում:
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02