Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանը ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության շուրջ իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար:
Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը:
Նա ընդգծել է, որ որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը՝ վերահաստատելով իր ամուր աջակցությունը նրանց աշխատանքին: «Մենք գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով ձեր համագործակցությունը կողմերի հետ: Մենք շնորհակալ ենք բոլորիդ, այդ թվում և Բարձր մակարդակի պլանավորման խմբին ձեր զեկույցների ու թարմացումների համար»,- ընդգծել է նա:
Մակրիսը նշել է, որ Միացյալ Նահանգներին ոգևորել են երկրների ղեկավարների ու արտգործնախարարների մակարդակով վերջին կառուցողական շփումները: «Այս շփումները ուղղակի ու դրական դիվիդենտներ են տալիս: Թե՛ երեք համանախագահները, թե՛ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հաղորդել են, որ վերջին երկու ամիսներին շփման գծում և հակամարտությունից տուժած գոտիներում բռնության նվազեցում է նկատվում: Կողմերը պետք է օգտվեն ընձեռնված հնարավորությունից՝ գտնելու ուղիներ հակամարտության կարգավորումն առաջ մղելու համար»,- շեշտել է նա:
Գրեգորի Մակրիսն ընդգծել է, որ համանախագահները կողմերին առաջարկել են լարվածության թուլացման ու հաղորդակցման բարելավման մի քանի քայլեր, որոնց ԱՄՆ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում: Նա համոզմունք է հայտնել, որ արտգործնախարարների միջև հանդիպումները կարող են դրական ազդեցություն գործել առաջարկված միջոցները կյանքի կոչելու գործում:
«Այս հակամարտությունն արդեն շատ երկար է շարունակվում: Եկել է ժամանակը, որ կողմերը զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից և նախապատրաստեն իրենց բնակչությանը խաղաղությանը: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար»,- նշել է նա:
Դիվանագետը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մեծապես կարևորում է ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Նրա խոսքով՝ այդ պատճառով վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգներն այնպիսի բարձրաստիճան պատվիրակների ուղարկեց Հայաստան ու Ադրբեջան, ինչպիսիք են Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը և փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:
«Միացյալ Նահանգները կիսում է այն տեսակետը, որ այս հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ: Ստատուս-քվոն անընդունելի է: Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել աշխատանքը կողմերի հետ՝ հանուն տևական ու խաղաղ հանգուցալուծման, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա՝ ինչպես նշվում է Հելսնիկյան եզրափակիչ ակտում»,- հայտարարել է Գրեգորի Մակրիսը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44