«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը ԵՊՀ մասնաշենքերում բողոքի ակցիաներ է սկսել ընդդեմ ԵՊՀ ուսանողական խորհրդի՝ պահանջելով ուսխորհրդի լուծարումը:
Կրթության և գիտության նախարարությունը ուսխորհրդի խնդրի կարգավորման հարցով երկու պատասխան է ուղարկել, մեկը՝ ԵՊՀ, մյուսը՝ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը:
Ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի պնդմամբ՝ այդ երկու նամակներում ԿԳՆ-ն տարբեր պարզաբանումներ է տվել, որոնք հակասում են միմյանց: Ափոյանը նաև հրապարակել է ԿԳՆ երկու նամակների լուսանկարները, որոնցում երևում է, որ ԵՊՀ ուղարկված պատասխանում ուսխորհրդի լուծարման մասին խոսք չկա:
Այդ մասին, սակայն, ասվում է «Ռեստարտ» նախաձեռնությանն ուղղարկված պատասխանում:
Ըստ նախաձեռնության անդամների՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը գործում է ապօրինի, քանի որ ուսխորհրդի կանոնադրությունը սահմանված կարգով կրթության և գիտության նախարարության կողմից չի հաստատվել, նաև չեն գումարվել կանոնադրությամբ սահմանված համագումարները։
Ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, սակայն, ընդդիմանում է՝ նշելով, թե «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը փորձում է լեգիտիմ ուսանողական խորհուրդը «կախման մեջ գցել ԿԳՆ-ից»:
Դավիթ Ափոյանը, ով ուսխորհրդի նախագահ է դարձել այս տարվա հունվարին, թեև համաձայնվում է, որ իրենց կանոնադրությունը ԿԳՆ-ի կողմից չի հաստատվել, բայց ըստ նրա, դրանք ձևական բնույթ ունեն, չնայած նախկինում եղել են քննարկումներ, բայց դրանք ինչ-ինչ պատճառներով կանգ են առել։
ԿԳՆ-ից ուսխորհրդին ուղղված նամակում նշվել է, որ անհրաժեշտ է կանոնադրության համապատասխանեցում, իսկ «Ռեստարտ»-ին ուղղված նամակում ԿԳՆ-ն խոսել է ուսխորհրդի լուծարման մասին։
Ըստ ԵՊՀ ուսխորհրդի նախագահի՝ «ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը երկակի խաղեր է խաղում և ուսանողներին հրահրում է իրար դեմ»:
Ի պատասխան ԿԳՆ փոխնախարարն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր այս պնդմանը՝ կոչ անելով «պղտոր ջրում ձուկ չորսալ և չփնտրել հակասություններ այնտեղ, որտեղ դրանք չկան»:
Նա ուսխորհրդի նախագահին մեղադրել էր երկակի կամ քառակի խաղ խաղալու համար և կոչ էր արել «չթաքնվել ուսանողների հետում»
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01