Փաստացի հանուն քաղաքական և անձնական վրեժխնդրության, սեփական վարկանիշը ժամանակավոր բարձրացանելու՝ Նիկոլը զոհաբերեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ չունի պետական մտածողություն և Հայաստանի պետական շահերով առաջնորդվելու փոխարեն առաջնորդվում է միայն սեփական քաղաքական շահերով...
Խորապես վստահ եմ, որ այս պատմությունից նույնիսկ Նիկոլը դուրս եկավ առանց քաղաքական դիվիդենտներ շահելու, ավելին ծիծաղելի վիճակում հայտնվեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների և հատկապես Վլադիմիր Պուտինի մոտ, ում Նիկոլը հավանաբար վստահեցրել էր , որ ինքը չի կարգադրել կալանավորել Յուրի Խաչատուրովին՝ դրանով իսկ վարկաբեկել ՀԱՊԿ-ն, բայց երբ լույս աշխարհ եկավ հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը բոլորը, այդ թվում և Պուտինը, հասկացան, որ Խաչատուրովը կալանավորվել է, իսկ ՀԱՊԿ-ն վարկաբեկվել Նիկոլի գիտությամբ , մյուս կողմից՝ Նիկոլը որպես Հայաստանի ղեկավար թուլացրեց իր պետության դիրքերը և նաև իր քաղաքական դիրքերը՝ Հայաստանի անվտանգությունն ապահովող ռազմաքաղաքական դաշինքում...
Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, Նիկոլը ձեռքբերեց ստախոսի համբավ և ցույց տվեց, որ ուղղակի միջամտում է իրավապահ համակարգի գործունեությանը , արցախյան պատերազմի և հայոց բանակի կայացման ակունքներում կանգնած գեներալ Խաչատուրովը վարկաբեկվեց, որը ուղիղ հարված է Հայոց բանակի իմիջին և այս ամենը մեկ մարդու՝ Նիկոլի վրեժի ծարավը հագեցնելու համար...
Ուզում եմ հիշեցնել, որ Խաչատուրովի՝ ՀԱՊԿ քարտուղար եղած ժամանակահատվածում ՀԱՊԿ-ն մի քանի անգամ, իսկ մեկ անգամ բավականին կոշտ կոչ արեց ադրբեջանական կողմին չխախտել հրադադարի ռեժիմը, առավել ևս կրակ չբացել Հայաստանի սահմանային գյուղերի և հատկապես խաղաղ բնակիչների ուղղությամբ ...
Սերժ Սարգսյանը պատահական չէր արցախյան պատերազմի լավագույն հրամանատարներից մեկին գործուղել ՀԱՊԿ և ներքին վստահություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ պատահական չի վարկաբեկում արցախյան պատերազմի լավագույն հրամանատարներից մեկին՝ Խաչատուրովին, ձեռքի հետ էլ կամ դիտավորյալ ՆԱՏՕ-ի կոնկուրենտ ուժային բլոկը՝ ՀԱՊԿ-ը :
Եվ այսքանից հետո, եթե ՀԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ-ում Պուտինենք էլ Նիկոլին չվստահեն դժվար կլինի նրանց մեղադրել՝ մեր երկրի ղեկավարին չվստահելու համար . դրա համար երկրի ղեկավար ընտրելիս պետք չէ ընկնել էմոցիայի գիրկը , առավել ևս՝ երկրի ղեկավար ընտրել փողոցում ու ծափերով...
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55