Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրության գերակայությունը, 2018 թվականի հունիսի 6-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների՝ Սահմանադրական դատարանի թեկնածուի առաջադրման ու ընտրության կարգավորումը նախատեսող որոշ հոդվածների` Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Թեև 1995 թվականից ի վեր Հանրապետության նախագահն օժտված է եղել oրենքի սահմանադրականության հարցերով Սահմանադրական դատարան դիմելու լիազորությամբ, սակայն գործնականում այս լիազորությունն առաջին անգամ իրացվեց հունիսի 6-ին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից՝ դրանով իսկ ներմուծելով որակապես նոր իրավական մշակույթ: Սահմանադրական դատարանը 2018 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1434 որոշմամբ վերոնշյալ օրենքների` Հանրապետության նախագահի ներկայացված դիմումում նշված դրույթները ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող նորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել է 2019 թվականի ապրիլի 1-ը՝ Ազգային ժողովին հնարավորություն տալով սահմանադրական օրենքների խնդրահարույց իրավակարգավորումները համապատասխանեցնելու Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին: Անդրադառնալով Սահմանադրական դատարանի թեկնածուի առաջադրման ժամկետների խնդրին` Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ արտահայտած դիրքորոշմամբ համաձայնել է Հանրապետության նախագահի հիմնական հարցադրումների հետ՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ժամկետ սահմանելիս օրենսդրի կողմից պետք է ամրագրվի թեկնածուների առաջադրման ողջամիտ ժամկետ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման սահմանադրական լիազորության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01