ARM | RUS |

Արթուր Ալեքսանյանն ու Հայաստանի մյուս առաջատար մարզիկները վնասվածքները բուժում են սեփական միջոցներով

10.11.18 | 13:52

Արթուր Ալեքսանյանի բուժզննումները, վնասվածքների բուժումները, ամեն ինչ արվում է մեր սեփական միջոցներով, մեր նախաձեռնությամբ եւ սպորտային կառույցներից որեւէ մեկը չի աջակցում մեզ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ ըմբիշի անձնական մարզիչն է:

«Արթուրի բուժումները, վնասվածքների վերականգնումը մենք միշտ էլ մեր միջոցներով ենք արել: Ծնկի վնասվածքն էլ ենք մեր միջոցներով բուժել: Բուդապեշտում ստացած կողոսկրի վնասվածքից հետո էլ Արթուր Ալեքսանյանը կստուգվի եւ ամբողջ բուժումը կանցնի իր սեփական միջոցներով: Այժմ Արթուրը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ լիարժեք ընդհանուր հետազոտություն կանցնի՝ նոր ստացած վնասվածքի, ծնկի, ինչպես նաեւ մեջքի ճողվածքի համար: Պետք է լիարժեք ապաքինվել, քանի որ այդ վնասվածքները խանգարում են Արթուրին», - մանրամասնեց Գեւորգ Ալեքսանյանը:

Ծնկի վնասվածքի բուժումն Ալեքսանյանը ստացել էր Վրաստանում, սակայն վնասվածքն այդպես էլ լիարժեք չի բուժվել, քանի որ ըմբիշը ժամանակ առ ժամանակ վերադարձել է գորգ եւ բուժումը համատեղել մարզումների եւ մրցաշարերի հետ:

Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնը մրցաշրջան 2017-ը սկսեց ծնկի վնասվածքով: Հաջորդ երկու տարիներին պարբերաբար Արթուր Ալեքսանյանին մրցագորգում տեսնում էինք ծնկի վիրակապով:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մարզիկն էլ պարբերաբար պատմում էր վնասվածքի, բուժման ընթացքի, հաճախակի առաջ եկող ցավերի մասին: Դեռեւս 2017-ին Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնությունում օլիմպիական չեմպիոնի մասնակցությունը հարցականի տակ էր հենց ծնկի վնասվածքի պատճառով: Սակայն, որոշ ժամանակ անց մարզիկը հայտարարեց, որ կմասնակցի ԵԱ-ին եւ մեծ հույս ունի, որ վնասվածքն իրեն չի խանգարի: Իսկ վնասվածքը ստացել էր ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ժամանակ. կտրվել էր մարզիկի ծնկի ջիլը:

Սերբիայի մրցագորգում օլիմպիական չեմպիոնը բավարարվեց միայն բրոնզե մեդալով: Դրա պատճառների մասին խոսեց միայն Արթուրի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը՝ մատնանշելով վնասվածքը: Թե որքան լուրջ էր վնասվածքը, թերեւս սպորտային կառույցներից որեւէ մեկին առանձնապես չհետաքրքրեց: Իսկ օլիմպիական չեմպիոնը մի շարք հետազոտություններից հետո մի քանի երկրում բուժում անցավ եւ Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում երրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Փարիզյան մրցագրգում էլ օլիմպիական չեմպիոնը ծնկի վիրակապով էր: Վնասվածքը լիարժեք չապաքինած՝ 2018-ի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը կրկին անգերազանցելի էր եւ Հայաստանի համար նվաճեց ԵԱ-ի չորրորդ ոսկե մեդալը:

Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունից հայ հասարակությունը Արթուր Ալեքսանյանից 4-րդ ոսկե մեդալն էր սպասում, սակայն օլիմպիական չեմպիոնը ոսկե մեդալի «ճանապարհին»՝ կիսաեզրափակիչում 1:3 հաշվով պարտվեց 25-ամյա ռուսաստանցի Մուսա Էվլոեւին, որին նախորդ տարի հաղթել էր Փարիզում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում։

Աշխարհի եռակի չեմպիոնը պետք է գոտեմարտեր աշխարհի բրոնզե մեդալի համար, սակայն հոկետմբերի 28-ին հայ ըմբիշը դուրս չեկավ մեդալային գոտեմարտի: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուդապեշտից օլիմպիական չեմպիոնը պատմեց, որ վնասվածքի պատճառով չներկայացավ գոտեմարտին: Բանն այն է, որ աշխարհի եռակի չեմպիոնը ԱԱ-2018-ի առաջին գոտեմարտում Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլու հետ պայքարում կողոսկրի վնասվածք էր ստացել:

Հայաստան վերադառնալուն պես հունահռոմեականների գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Արթուր Ալեքսանյանի բացակայությունը բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Իսկ օլիմպիական չեմպիոնը մեկնեց արտերկիր՝ վնասվածքը բուժելու:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանն ԱՄՆ-ից տեղեկացրեց, որ միայն ընդհանուր հետազոտության արդյունքներից հետո պարզ կլինի, թե ինչ վիճակում են գտնվում իր վնասվածքները, վիրահատության անհրաժեշտություն կլինի, թե ոչ: ԱՄՆ-ում հետազոտության արդյունքներն ստանալուց հետո մարզիկը կմեկնի Գերմանիա, որտեղ էլ կանցնի բուժումները:

Արթուր Ալեքսանյանի հետ ԱՄՆ-ում է գտնվում նաեւ 2017թ. աշխարհի ու 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, որը նույնպես վնասվածք ունի՝ մեջքի ճողվածք: ԱԱ-2018-ում Մաքսիմ Մանուկյանը նվաճեց բրոնզե մեդալ: ԱԱ-ից հետո Լեւոն Ջուլֆալակյանը Մանուկյանի մրցելույթներն ամփոփելիս նշեց, որ ըմբիշն աշխարհի առաջնությունից առաջ վնասվածք ուներ այնպես, ինչպես Արթուր Ալեքսանյանը:

Նմանօրինակ վնասվածքներով աշխարհի առաջնության գորգ դուրս եկան նաեւ ազատ ոճի ըմբիշները: Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանն արդեն տեւական ժամանակ մարզվում եւ մրցաշարերի է մասնակցում ուսի վնասվածքով, որը ստացել էր Եվրոպայի առաջնությունում: Հայաստանում հետազոտություն անցնելուց հետո մարզիկին հայ մասնագետները հավաստիացրել էին, որ որեւէ լուրջ խնդիր չկա եւ ժամանակի ընթացքում վնասվածքը կվերականգնվի հատուկ վարժություններով: Սակայն աշխարհի առաջնությունից առաջ Վալոդյա Ֆրանգուլյանին հետազոտել էր գերմանացի բժիշկ եւ զգուշացրել, որ վնասվածքը լուրջ է եւ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Իսկ քանի որ ըմբիշը երկար նախապատրաստվել էր ԱԱ-ին, բժշկի հետ համաձայնության են եկել առաջնությունից հետո վիրահատվել: Բժիշկը նաեւ առաջարկել էր Գերմանիայում վիրահատել, սակայն հնարավորության պակասի պատճառով Վալոդյա Ֆրանգուլյանը Հայաստանում է գտել համապատասխան մասնագետ եւ վիրահատվել: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մարզիկը պատմեց, որ բավական բարդ վիրահատության է ենթարկվել, որն արժեցել է շուրջ 1 մլն դրամ:

«Հետազոտություն, վիրահատություն, բուժում, ամեն ինչ արվում է մեր միջոցներով: Որեւէ կառույցից աջակցություն որպես այդպիսին չկա: Մի քանի անգամ Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչությունն է որոշակի աջակցություն ցուցաբերել Հրանտ Ենոքյանի միջամտությամբ: Իսկ նախարարությունն էլ միջամտել է միայն անվճար սոնոգրաֆիա եւ որոշ ստուգումներ անցնելու հարցում իրենց ասած բուժհաստատությունում: Մնացած ամեն ինչ մարզիկները հոգում են իրենց սեփական միջոցներով: Չեմ կարող որեւէ բան պահանջել ինչ-որ մեկից այն պարագայում, երբ օրերս կարդացի նաեւ, որ նույնիսկ օլիմպիական չեմպիոնն է իր սեփական միջոցներով բուժվում»,- նշեց Վալոդյա Ֆրանգուլյանը:

Մեջքի վնասվածքով օրերս Քաթարի մայրաքաղաք Դոհայում սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի առաջատար մարմնամարզիկ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը: Մարմնամարզիկն ԱԱ-2018-ից ձեռնունայն վերադարձավ: Իսկ հավաքականի գլխավոր մարզիչը բազմաթիվ խնդիրների հետ, մատնանշեց նաեւ Մերդինյանի մի շարք վնասվածքները:

Հայաստանի սպորտի ղեկավարությունը նման անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել նաեւ նախկինում՝ Ռիոյի-2016 օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի նկատմամբ:

Հարությունյանը Օլիմպիական խաղերում հանդես էր եկել ուսի վնասվածքով: Դրանից հետո հայ ըմբիշը 2016-ի հոկտեմբերի 19-ին բարդ վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում: Ապա եւս մեկ վիրահատություն ունեցել Լեհաստանում 2017-ի հուլիսին։ Որոշ ժամանակ անց ուսի վնասվածքի բարդություն էր առաջացել, ինչի պատճառով էլ ի հայտ էր եկել երրորդ վիրահատության անհրաժեշտություն, որն արվեց Մոսկվայում: Այս բոլոր վիրահատություններն ու հետվիրահատական բուժումները օլիմպիական փոխչեմպիոնն արել է սեփական միջոցներով:

Հայաստանի պատիվը տարբեր մրցահարթակներում բարձր պահող մարզիկների վնասվածքների ու դրանց սեփական միջոցներով բուժումների շարքը կարելի է անվերջ թվել: Օլիմպիական չեմպիոնը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններն ու մեդալակիրները Հայաստանի ղեկավարության, սպորտային կառույցների՝ սպորտի նախարարության, ՀԱՕԿ-ի ղեկավարների կողմից մեծարվում եւ ուշադրության են արժանանում միայն մեդալ նվաճելիս, որը սահմանափակվում է զուտ օդանավակայում ծաղկե դափնիներ հանձնելով եւ տարեվերջյան «խոշոր» պարգեւավճարներով: Իսկ երկիրը ներկայացնող մարզիկի առողջությունը, մրցահարթակում, գորգում, ռինգում, գործիքների վրա ստացած վնասվածքները մարզիկների եւ նրանց ծնողների ու ընտանիքների համար դառնում են ֆինանսական ծանր բեռ:

NEWS.am SPORT


Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի...

10:55

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր. Շարմազանով

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր....

10:32

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

10:13

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն Բաբայան

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն...

09:48

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000 աշխատատեղ ստեղծելու ծրագրից

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000...

09:25

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան (Տեսանյութ)

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան...

09:08

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել...

23:31

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

13:22

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է...

13:04

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01