Ալբերտ Էնշտեյնի նամակը, որում մեծ գիտնականը կանխատեսում է նացիստական Գերմանիայի տխուր ապագան, Երուսաղեմում աճուրդի է հանվել: Նամակի մեկնարկային գինը 12 հազար դոլար է, նշվում է Kedem աճուրդի տան կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Նամակը թվագրված է 1922-ի օգոստոսի 12-ին, ուղարկման հասցեն անհայտ է: Էնշտեյնն այն գրել է այն բանից հետո, երբ Գերմանիայի հրեական ծագումով ԱԳ նախարար Վալտեր Ռատենաուի սպանությունից հետո ստիպված էր ժամանակավորապես լքել Բեռլինը: Աճուրդի տնից հայտնել են, քրոջն ուղղված նամակում գիտնականը անդրադառնում է Գերմանիայում հակասեմիտիզմի թեմային եւ «մռայլ կանխատեսումներ» է անում երկրի տնտեսական եւ քաղաքական ապագայի մասին: «Ոչ ոք չգիտի, թե որտեղ եմ ես, ես համարվում եմ անհետ կորած... Այստեղ մռայլ տնտեսական եւ քաղաքական ժամանակներն են գալիս եւ ես ուրախ եմ, որ հեռու եմ այդ ամենից», - գրում է Էնշտեյնը: Չնայած ողբերգական իրադարձությունների կանխազգացմանը, գիտնականը չի կորցնում կայտառությունը. «Ինձ մոտ ամեն ինչ բավականին լավ է, չնայած իմ գործընկերների թվում բոլոր հակասեմականներին: Ես այստեղ մենություն եմ գտել՝ առանց աղմուկի եւ տհաճ զգացողությունների: Իմ աշխատավարձը հիմնականում կախված չէ պետությունից, այնպես որ ես իսկապես ազատ մարդ եմ», - ավարտում է Էնշտեյնը: Աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 13-ին: Նամակի մեկնարկային գինը 12 հազար դոլար է, սակայն, փորձագետների կարծիքով, նամակը կարող է 15-ից մինչեւ 20 հազար դոլարով վաճառվել:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44