Թուրքիայում հոկտեմբեր ամսին լույս է տեսել թուրք գրող Սոլմազ Քյամուրանի «Ընկուզենի»(“Ceviz Ağacı”) վեպը, որտեղ պատմվում է Էդիրնեում հայ վարպետի կողմից կառուցված մի տան մասին, ուր 20-րդ դարի տարբեր ժամանակահատվածում ապրել են հայ, հրեա և թուրք ընտանիքներ: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Ըստ գրքի սյուժեի` վարպետ Արտոյի տան բակում հսկա ընկուզենի է եղել: Վերջինս իր ընտանիքով 1915թ. Հայոց ցեղասպանությանը լքել է քաղաքը: Իսկ նրանցից հետո տանը բնակվել է մի հրեա ընտանիք, որը նույնպես ստիպված է եղել լքել Էդիրնեն 1934թ. Թրակիայի հրեական պոգրոմի ժամանակ: Լքված տունը, սակայն 3-րդ անգամ բնակեցվել է Բուլղարիայից ներգաղթած թուրք ընտանիքի կողմից:
Հեղինակի կարծիքով` «Ընկուզենին» և՛ պատմական, և՛ հոգեբանական վեպ է, քանի որ ներկայացրել է քաղաքական իրողությունների ազդեցությունը մարդու հոգեբանության և վերաբերմունքի վրա:
Վեպը սկսվում է տան վերջին սեփականատեր տիկին Սալիհային Ֆրանսիայից Գարո անունով մի հայ տղայի այցելության դրվագով, ով տունը կառուցած վարպետ Արտոյի թոռն է: Գարոյի` Էդիրնե գալու ցանկությունը եղել է տեսնել այն տունը, ուր անցել է իր մոր մանկությունը և լրացնել իր ընտանիքի պատմության բաց մասը:
Տիկին Սալիհայի կերպարում հեղինակը մարմնավորել է իր մորական տատիկին, ով Ռուսչուկից Էդիրնե էր գաղթել:
Թուրքական «Evrensel» թերթին տված հարցազրույցում Քյամուրանը պատասխանելով` «1915թ. առաջ Էդիրնեում շա՞տ էին հայերը» հարցին, ասել է.«Հնում, Էդիրնեում հայերը բազմաթիվ տներ և գույք ունեին: Անշուշտ, հետո մեծ մասը քանդվեց, մի մասն էլ ներկայում որպես պետական շենք է ծառայում: 1915թ-ից առաջ Էդիրնեում կարևոր, ազդեցիկ, մշակութապես բարձր հայ համայնք կար: Սակայն Էդիրնեի հայերի մասին գրքեր կարելի է ասել չկա»:
Հեղինակը անդրադառնալով հայերին և հույներին` նշել է, որ վերջիններս գույքի մասը բռնագրավել է պետությունը, մյուս մասը այլ բնակիչներ են գնել և ընդգծել, որ բռնի գաղթի ենթարկվողների գույքը միշտ առգրավվում է:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44