Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Թեհրանի դեմ նոյեմբերի 5-ից կիրառվող պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործել Իրանի տնտեսության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Ամերիկյան պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործել Իրանի տնտեսության վրա: Դրանք ոչ այլ ինչ են, քան հոգեբանական պատերազմի տարրեր: Վաշինգտոնը չի կարող դադարեցնել իրանական նավթի արտահանումը», -ասել է Ռոհանին: Նրա խոսքով, իրանական տնտեսությունը կարող է հաղթահարել Ամերիկայի կողմից ստեղծված ցանկացած խնդիր:
Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իրանական միջուկային ծրագրի համատեղ բաղկացուցիչ գործողությունների ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին: Թրամփը խոստացել է ոչ միայն վերադարձնել նախորդ պատժամիջոցները, այլեւ նորերը ներկայացնել Թեհրանի նկատմամբ, իսկ Պետդեպարտամենտն էլ հայտարարել էր Իրանի՝ նավթի արտահանման եկամուտները ոչնչացնելու Վաշինգտոնի մտադրության մասին:
ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել է օգոստոսի 7-ին: Սահմանափակումները վերաբերում էին Իրանի ավտոմոբիլային ոլորտին, ոսկու եւ մի շարք մետաղների առեւտրին: Նոյեմբերի 5-ից ուժի մեջ է մտել նոր պատժամիջոցներ, այդ թվում՝ Իրանի նավթային հատվածի դեմ: ԱՄՆ-ի կողմից հայտարարված պատժամիջոցները կիրառվել են ավելի քան 700 իրավաբանական անձանց եւ անհատների, իրանական նավերի եւ օդանավերի դեմ:
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55