Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման հրատարակել է կենսագրական գիրք՝ պատմելով անձնական կյանքի ու Սպիտակ տանն անցկացրած ութ տարվա մասին:
Ինչպես նշում է The Guardian-ը, Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկինը բացահայտել է, որ ինքն ու ամուսինը՝ Բարաք Օբաման, կորցրել են իրենց առաջնեկին: Տիկին Օբամայի խոսքով՝ պտղի վիժումից հետո իրենք դիմել են արտամարմնային բեղմնավորման տարբերակին, ինչի արդյունքում էլ լույս աշխարհ են եկել իրենց երկու դուստրերը՝ 20-ամյա Մալիան և 17-ամյա Սաշան (Նատաշան):
426 էջանոց գրքում Միշել Օբաման գրել է, որ երեխային կորցրել է 20 տարի առաջ:
«Ես ինձ տապալված էի զգում, քանի որ չգիտեի, որ վիժումը շատերի մոտ է պատահում: Մենք այդ մասին չենք խոսում, պարփակվում ենք մեր ցավի մեջ՝ մտածելով, որ կոտրված ենք»,- գրել է հեղինակը:
Տիկին Օբաման նաև խոստովանել է, որ իր ու Բարաքի ամուսնությունում բազմաթիվ դժվար պահեր են եղել, որոնք հաղթահարվել են:
«Գիտեմ, որ բազմաթիվ երիտասարդ զույգեր, որոնք խնդիրներ ունեն, նայում են մեզ ու մտածում՝ ինչ հրաշալի զույգ ենք: Ուզում եմ ասել նրանց, որ երջանիկ ամուսնացած ու իրար սիրող Միշել ու Բարաք Օբամաները մշտապես աշխատում են իրենց հարաբերությունների վրա»,- գրել է նախկին առաջին տիկինը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44