Ֆրանսիայում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական միջոցառումների շրջանակում նոյեմբերի 11-ին Փարիզում են հավաքվել համաշխարհային առաջնորդները, որոնք հայտարարել են համաշխարհային խաղաղության վտանգված լինելու մասին:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, նախազգուշացումն արվել է Փարիզում անցկացված Խաղաղության համաժողովի շրջանակում, որի ժամանակ տպավորիչ ելույթներ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Մասնավորապես՝ Մակրոնն ընդգծել է, որ մոլորակի կայունությունը վտանգված է ներկայում վերելք ապրող ազգայնականության, ռասիզմի, հակասեմականության, ծայրահեղականության գործոնների, ինչպես նաև տնտեսական, միգրացիոն, բնապահպանական մարտահրավերների պատճառով:
Մակրոնն ընդգծել է, որ Փարիզում աշխարհի 84 պետությունների ղեկավարների հանդիպումը «պատմական պահ է»:
«Կարևոր է, թե ապագայում ինչպես կմեկնաբանեն այս պատկերը՝ ազգերի միջև հարատև խաղաղության խորհրդանի՞շ, թե՞ աշխարհակարգի անկումից մեկ րոպե առաջ արված լուսանկար: Դա միայն մեզնից է կախված»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա նշել է, որ Խաղաղության համաժողովը պետք է ամեն տարի անցկացնել:
Մինչդեռ Մերկելն իր ելույթում դիմել է գործընկերներին՝ կոչ անելով ջանք չխնայել աշխարհում խաղաղության հաստատման համար:
«Մենք չպետք է մի կողմ քաշվենք ու հետևենք՝ ինչպես են աշխարհում նոր հակամարտություններ ծագում: Խաղաղությունը հենց այնպես չի գալիս, դրա հաստատման համար մենք պետք է աշխատենք»,-ասել է Մերկելը:
Նա նաև քողարկված կոչով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով, որ պետությունների միջև շփման մակարդակի նվազումն ու փոխզիջման չգնալու մարտավարությունը «մահացու հետևանքներ» կունենան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում ևս խոսել է աշխարհում խաղաղության պակասից:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը նախընտրել է չմասնակցել այս համաժողովին:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44