ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 8-9 Մոսկվայում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եվրասիական հարթությունում. օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Միջազգային համաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի կողմից՝ նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին և ՌԴ Սահմանադրության 25-ամյակին: Արման Թաթոյանն իր ելույթում ընդգծել է ՌԴ հանձնակատարի հետ համագործակցության բարձր մակարդակը և ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում նրա հետ համատեղ աշխատանքը:
Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Իրանի, Հունաստանի, Սերբիայի, Ալբանիայի և այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների, ինչպես նաև միջազգային և դիվանագիտական կառույցների, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ղեկավարներ։
Համաժողովի ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ օրենսդրական նոր կարգավորումները և դրանց գործադրման փորձը։ Միջոցառման մասնակիցները կարևորել են Պաշտպանի աշխատանքի սկզբունքներն ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու ու որոշումների կատարմանը նպաստելու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ հանդես գալու և վճիռների կատարմանը նպաստելու պրակտիկան և այլն։
Համաժողովին հաջորդող օրը տեղի է ունեցել Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տարեկան նիստը, որի ընթացքում քննարկվել են դաշինքի հետագա գործունեությանն առնչվող կարևոր հարցեր։
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44