Այսօր` նոյեմբերի 12-ին, Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից հայրենիք է վերադարձել Հայաստանի հավաքականն, ի դեմս աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանի, փոխչեմպիոն Գոռ Մինասյանի և մեր մյուս ծանրորդների:
Զվարթնոց օդանավակայանում հայ ծանրորդներին դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ և մեծ թվով երկրպագուներ:
Լրագրողների հետ զրույցում 21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը կիսվել է տպավորություններով և նշել , թե ում է նվիրում ԱԱ-ում գրանցած ֆանտաստիկ հաջողությունը.
«Ինչի համար, որ գնացել էի աշխարհի առաջնության, դրանով վերադարձա: Շատ ուրախ եմ ու հպարտ: Ինչ վերաբերում է համաշխարհային ռեկորդին, ապա դա քրտնաջան աշխատանքի արդյունք է: Շատ լավ էինք պատրաստվել այս առաջնությանը ու ուրախ եմ, որ կարողացանք հասնել ցանկալի արդյունքի:
Իհարկե, 8 տարի առաջ չէի կարող պատկերացնել, որ Հայաստանից աշխարհի հաջորդ չեմպիոնը ես կլինեմ: Շնորհակալ եմ, որ այսպիսի դիմավորման համար: Սա մոտիվացիա է, որ հետագայում ևս կրկնեմ այս հաջողությունը:
Արդյոք սա քայլ էր դեպի Տոկիոյի օլիմպիական խաղե՞ր. դա իմ նպատակն է, հուսով եմ ` կգնամ դեպի օլիմպիական ոսկին:
Չեմպիոնությունս նվիրում եմ ամբողջ հայ ազգին և իմ հաջողությամբ ուրախացողներին»,- ասել է Սիմոն Մարտիրոսյանի լրագրողների հետ ճեպազրույցում:
Հիշեցնենք` հայ ծանրորդները 2 ոսկե և 5 արծաթե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում ու ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:
109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է 1 փոքր ոսկե, 1 փոքր արծաթե մեդալ և երկամարտի արդյունքով դարձել է աշխարհի չեմպիոն: 109+ կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանը նվաճել է 3 արծաթե մեդալ (երկուսը՝ պոկում և հրում վարժություններում, մեկը՝ երկամարտում): Եվս մեկ փոքր արծաթե մեդալ է նվաճել 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44