Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեց ամիսների արդյունքների հանրային ընկալումը հստակ կապվում է իշխանափոխության, բայց ոչ կառավարության գործունեության հետ: Այս մասին ասվում է ՀՀԿ խորհրդի նիստից հետո հրապարակված քաղաքական բանաձևում:
«Անժխտելի է հասարակական սատարման բարձր աստիճանը և կառավարության գործունեությունից դրական սպասելիքները: Այդուհանդերձ, ակներև են թույլ տրված լրջագույն սխալները»,- ասված է հայտարարության մեջ:
ՀՀԿ խորհրդի կողմից առանձնացված սխալները ներկայացնում ենք ստորև.
1. Հռչակված տնտեսական թռիչքի փոխարեն երկիրն առերեսվեց լուրջ մարտահրավերների: Գրանցվեց կտրուկ գնաճ, զգալիորեն կրճատվեցին արտասահմանյան ներդրումները:
2. Աշխատավարձերի և թոշակների որևէ նշանակալի ավելացում նախատեսված չէ նաև 2019թ. պետական բյուջեի նախագծով:
3. Տնտեսավարողների նկատմամբ դրսևորվում է կանխակալ, թշնամական վերաբերմունք: Գործարարներն ապրիորի դիտվում են որպես հանցագործներ: Լրջագույն մարտահրավերների առջև են կանգնեցվել արտասահմանյան ներդրողները, ինչը լրջագույն հարված է երկրի միջազգային վարկանիշին:
4. Բացահայտ անտեսվում են բանկային գաղտնիքի սկզբունքները, ընդ որում, այդպիսի մոտեցման արդյունքում ձեռքբերված տվյալները նաև հրապարակվում են:
5. Պետական մարմինների կամայական որոշումների և անգործության հետևանքով Հայաստանում ներդրում կատարած մի շարք ընկերություններ կրում են վնասներ, որոնք ժամանակի ընթացքում, ըստ երևույթին, կներկայացվեն որպես պահանջ Հայաստանի Հանրապետությանը:
6. Այս ամենը փորձ է արվում թաքցնել թվերի և տոկոսների անկանոն և մասնակի օգտագործման միջոցով: Դրա վառ դրսևորումն էր վարչապետի կողմից տնտեսության զարգացման «փաստերի» թվարկումը խորհրդարանում, որը բխեցվում էր վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների շահարկման վրա:
7. Անհանգստություն է առաջացնում վարած կադրային քաղաքականությունը: Փորձառու և գիտակ կադրերը հեռացվում են, իսկ նրանց փոխարեն նշանակումներ են կատարվում անձնական նվիրվածության, այլ ոչ թե արհեստավարժության սկզբունքով:
8. Կոռուպցիայի դեմ պայքարի հռչակված արշավը կրում է ցուցադրական բնույթ` դառնալով ընտրովի արդարադատության, քաղաքական հաշվեհարդարների գործիք: Հաջողության կեղծ պատկերն ամրագրելու համար վարչապետը պարբերաբար ամպագոռգոռ հայտարարություններ է անում երկրում կոռուպցիան վերացված լինելու, օլիգարխիան արմատախիլ արված լինելու մասին:
9. Արտաքին քաղաքականության իրականացման մեջ արձանագրվեցին կոպտագույն բացթողումներ, որոնցից ամենաակնհայտը ՀԱՊԿ գլխավոր նախագիծ 7 քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակն է: Անհամեմատ ավելի լուրջ հետևանքների հիմքերն արդեն իսկ դրված են:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01