Հավաքական անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ձևաչափով քննարկումներ են տեղի ունեցել անդամ պետությունների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար ԴավիթՏոնոյանը:
«Բոլորիս խորհուրդ եմ տալիս սպասել դեկտեմբերի 6-ին: Քննարկումներ են եղել նեղֆորմատով, որոնց մասին տեղեկությունները հասանելի չեն: Այդ նեղ ֆորմատով որոշում էկայացվել գլխավոր քարտուղարի հարցին անդրադառնալ և այն քննարկել դեկտեմբերի 6-ին»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը միջազգային է և նրա քաղաքացիությունը չի ազդում հայանպաստ կամ հակառակ որոշումների ընդունման վրա:
«Մենք այդ պաշտոնը զբաղեցնելու դեռևս մոտ 1.5 տարի ունենք, բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը միջազգային է, և այն որևէ կերպ չի ազդում հայանպաստ կամ հակառակ որոշումների ընդունման վրա՝ լինի նա Հայաստանի, թե այլ երկրի ներկայացուցիչ»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից նոյեմբերի 2-ին: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01