Տեղեկության փոխանցման ու վճարումների կատարման ծառայություններ տրամադրող SWIFT ընկերությունն իր համակարգից անջատել է Իրանի կենտրոնական բանկն ու այլ ֆինանսական հաստատությունները:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելքերը:
«Մենք հավատացած ենք, որ SWIFT-ը ճիշտ որոշում է կայացրել: Իրա՛ն, դու դեռ մեզնից շատ բան կտեսնես»,-ասել է պաշտոնյան՝ նկատի ունենալով Վաշինգտոնի կողմից սահմանվելիք պատժամիջոցները:
Նշվում է, որ SWIFT-ից անջատվելու փաստը հավելյալ խոչընդոտներ կստեղծի Իրանի համար արտահանման վճարները ստանալու ու ներկրման վճարումներն անելու համար:
Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին կանջատի մի շարք իրանական բանկերի միացումը տվյալների փոխանակման իր համակարգին:
Որոշումը կայացվել էր ԱՄՆ-ի կողմից Իրանի ու «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ֆոնին:
Տեղեկության փոխանցման ու վճարումների իրականացման SWIFT միջազգային միջբանկային համակարգը համահիմնադրել է 248 բանկ՝ աշխարհի 19 երկրից:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02