Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ձայնագրությունը շոկային է և անգամ ապշեցրել է սաուդյան հետախուզության պաշտոնյաներին:
Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, Էրդողանը նշել է, որ Խաշոգջիի սպանության թեման քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Փարիզում ունեցած հանդիպման ժամանակ:
«Ես ասացի հարգելի Թրամփին, որ սպանողներին պետք չէ աջուձախ փնտրել, մարդասպանները 18 կասկածյալների թվում են՝ այդ թվում սպանության օրը Ստամբուլ ժամանած Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիները: Պետք է պարզվի, թե ով է սպանության հրամանը տվողը: Ի՞նչ ճակատագրի արժանացավ Խաշոգջիի մարմինը: Եթե թաղվել է, ապա որտե՞ղ: Գուցե մասնատել ու առևանգե՞լ են: Մենք շարունակելու ենք հետևել գործին միջազգային մակարդակով»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ չի կարծում, թե սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի թագավորը:
Հիշեցնենք, որ սաուդցի ընդդիմադիր լրագրողը հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում:
Սաուդյան Արաբիան նախ հայտարարել էր, որ լրագրողն անհետացել է դեսպանատան տարածքից դուրս գալուց հետո, ավելի ուշ նշվել էր, որ Խաշոգջին սպանվել է հյուպատոսության տարածքում ծագած կռվի ժամանակ: Սաուդյան կողմը, այնուամենայնիվ, հերքել է թագավորական ընտանիքի ներգրավվածությունը սպանության գործին:
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55