Մենք գտնվում ենք տնտեսական քաղաքականության քննարկման փուլում: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2019թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
«2018թ.-ին հաստատված կառավարության ծրագիրն ուներ ավելի հավակնոտ նպատակադրումներ: Հիմա էլ կառավարությունը շարունակում է պահպանել մտադրությունները, բայց ներկայացված նախագիծը չէր կարող չարտացոլել երկրում տեղի ունեցած զարգացումները»,- ասաց Ա. Ջանջուղազյանը:
Վերջինս նշեց, որ բաշխման համակարգը հեռու է կատարելությունից, կա եկամուտների այնպիսի բաշխում, որը դժվար է գնահատել հավասար կամ հավասարին մոտ:
«Տնտեսական քաղաքականության վեկտորի հստակ նախանշումը արձանագրված փաստ է, բայց մենք գտնվում ենք տնտեսական քաղաքականության քննարկման փուլում: Ճյուղային կառուցվածքի փոփոխություն է ենթադրվում՝ խաղային բնագավառից անցում բարձր տեխնոլոգիաների, առաջադեմ տնտեսական քաղաքականության մոդելի, որը միտված կլինի արտահանման զարգացմանը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Իրավիճակի փոփոխության նպատակադրմամբ նախատեսվում է հարկերի գծով հարկային բեռի ավելացման սկզբունք, հարկային համակարգի պարզեցում, հարկային համակարգի արդարության սկզբունքի ներդրում, բյուջեի վրա ազդեցության չեզոքության ապահովում:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02