Հայաստանը դիտարկում է ՀԱՊԿ-ն որպես հավաքական անվտանգության օրակարգի, որը համախմբում է վեց անդամ երկրներին, և սա ի ցույց է դնում, որ նման իրավիճակների վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն կա, և կարիք կա կառույցում եղած թերությունները շտկելու:
Արտաքին գործերի նախարարությունում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպես են վերաբերում նրան, որ Բելառուսի նախագահը իր երկրում Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի դեսպանին ներկայացնում է ՀԱՊԿ-ի ներսում տեղի ունեցող զարգացումների մասին: «Պետք է նշեմ, որ դա կոռեկտ չէ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին:
«Այո, մենք քննարկել ենք այդ հարցը, բայց երևի 15 րոպե ենք հատկացրել դրան: Իհարկե, ՀԱՊԿ նոր ղեկավարի նշանակման հարցում տարբերակները շատ էին: Դա չի նշանակում, որ մենք ոտնահարել ենք Հայաստանին, որ ինչ-որ մեկը հաղթել է, իսկ մյուսը՝ պարտվել: Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պարզապես կառավարությունում հասկանա իրավիճակը, քանի որ այդ երկիրը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը՝ մեր տնտեսական միությունն ու ՀԱՊԿ-ը:
Դա շատ մեծ բեռ է մի երկրի համար, որը գտնվում է նման անցումային փուլում: Արդյո՞ք կկարողանա Հայաստանը գլուխ հանել: Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ հանի, ապա մեզ պատասխան կտա Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը»,-ասել էր Լուկաշենկոն:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02