ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գյումրի քաղաքի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչին:
2018թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:40-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ «որովայնի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1978 թվականին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1989 թվականին:
Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 29-ամյա տղամարդն այցելել է նախկին կնոջ մորաքրոջ բնակարան՝ երեխաներին տեսակցելու նպատակով, մասնակցել խնջույքի, որի ժամանակ էլ վիճաբանել է միջոցառման մասնակիցներից մեկի հետ, ինչը շարունակվել է դրսում:
Քննության տվյալներով՝ 29-ամյա տղամարդն իր հետ նախապես վերցրած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իր հետ վիճաբանող 40-ամյա տղամարդու որովայնի և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած և որովայնի առաջնային պատի բարակ աղիքի վնասոմով, հեմոպերիտորիումով, կտրած-ծակած թափանցող վերքերի ձևով» մարմնական վնասվածքներ: 40-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Կատարվել են դեպքի վայրի զննություն, առգրավումներ, իրականացվել է առերես հարցաքննություն, հարցաքննվել վկաներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. նոյեմբերի 11-ին 1989թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01