Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Դեմոկրատական կուսակցությունից Անտոնիո Վիլարայգոսան, որին վերջերս չհաջողվեց ընտրվել Կալիֆոռնիայի նահանգապետ, այժմ դարձել է Mercury`Թուրքիային սպասարկող լոբբիստական ընկերության համաղեկավար․ հայտնում է POLITICO-ն:
Չնայած Վիլարայգոսան ասել է, որ զբաղվելու է ռազմավարության մշակմամբ եւ ճգնաժամային կառավարմամբ, ինչը չի պարտադրում գրանցվել որպես լոբբիստ, սակայն նա ընկերության ամենահեղինակավոր աշխատողն է այն բանից հետո, երբ 2016-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ Ռոբերտ Մյուլլերի վարած հետաքննությունը ուղղվեց նաեւ Mercury-ի դեմ: Վերջինս Վաշինգտոնի լոբբիստական երկու ընկերություններից էր, որոնք 2012-ին վարձակալվել էին Փոլ Մանաֆորտի եւ Ռիք Գեյթսի կողմից` եվրոպական վերլուծական կենտրոնի համար լոբբինգ կազմակերպելու նպատակով. Mercury-ին, ըստ Մյուլլերի,վերահսկում է Ուկրաինայի նախագահը եւ նրա կուսակցությունը:Լրատվամիջոցը գրում է, որ Վիլարայգոսան 2013-ին` իր պաշտոնավարման ավարտին, սկսել է զբաղվել բիզնես խորհրդատվությամբ, որից հետո 2016-ին առաջադրվել է Կալիֆոռնիայի նահագապետի թեկնածու: Ընտրություններում հաջողության չհասնելով` նա ընկերոջ` Ֆաբիան Նունյեզի օգնությամբ հայտնվել է Mercury-ում: Ընկերությունը Կալիֆոռնիայի իր գրասենյակներում մոտ 40 աշխատող ունի, եւ ըստ Mercury-ի գործընկեր Մայք ԴուՀայմեի` ընկերությունն ակնկալում է, որ Վիլարայգոսան «լուրջ խաղացող» կդառնա նահանգում:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44