ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոյեմբերի 14-ին կայացած նիստում 20 միլիոն դրամով տուգանեց «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը` անբարեխիղճ մրցակցության դրսևորման, ինչպես նաև սպառողներին մոլորեցնելու համար:
ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանն ասաց, որ դիտանցումներ են իրականացվել 2 տասնյակ մանկապարտեզներում` կաթնամթերքի մատակարարման ոլորտում հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: «Մանկապարտեզներում առկա կաթնամթերքը հանձնվել է փորձաքննության, որի արդյունքների համաձայն… մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռում հայտնաբերվել է բուսական յուղ:Կաթնաշոռի մեկ կիլոգրամը մանկապարտեզներին վաճառվել է 1200 դրամով, այն դեպքում, երբ սուպերմարկետներում տվյալ արտադրատեսակի 1 կիլոգրամի միջին գինը կրկնակի անգամ ավելի է` 2200-2300 դրամ»,-ասաց նա: Բուսայուղ պարունակող կաթնամթերք է մատակարարվել «Երևանի Հ. 28 մանկապարտեզ»-ին, «Երևանի Հ. 157 մանկապարտեզ»-ին, «Երևանի Հ. 125 մանկապարտեզ»-ին, «Ժպիտներ» մանկապարտեզ-ին, «Երևանի Հ. 101 մանկապարտեզ»-ին, և «Երևանի Հ. 122 մանկապարտեզ»-ին: Վերոնշյալ հանգամանքը հանդիսանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում, քանի որ կաթնաշոռը պետք է լինի բացառապես կենդանական ծագման, այսինքն՝ բաղադրությունը 100 տոկոսով պետք է լինի վերամշակված կովի կաթը՝ առանց հավելումների:ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով` կաթնամթերքը անբարեխիղճ մրցակցության տեսանկյունից ռիսկային արտադրատեսակ է համարվում: «Վերջին տարիների ընթացքում կաթնամթերք արտադրում են հիմնականում բուսայուղով, ինչն արտաքին տեսքով, համով և հոտով չի տարբերվում, բայց որակի առումով տարբեր ապրանքատեսակ է հանդիսանում: Որոշ արտադրողներ մատակարարում են բուսական յուղով պատրաստված արտադրանք, ինչը բարեխիղճ տնտեսավարողներին դուրս է մղում շուկայից»,-ասաց Շաբոյանը՝ հավելելով, որ շատ սպառողներ նախապատվություն են տալիս գներին, սակայն ցածր գինը կարող է վկայել, որ մենք գործ ունենք անբարեխիղճ մրցակցության հետ: ՀՀ ՏՄՊՊՀ-ն սեփական նախաձեռնությամբ «Ստանդարտ Դիալոգ» ընկերության միջոցով անցկացվել է ընկերության կողմից արտադրված կարագի կրկնակի փորձաքննություն: Պարզվել է, որ «Արզնի կաթ» ընկերության «քաղցրասերուցքային կարագ» անվանմամբ ապրանքը կարագ չի հանդիսանում, քանի որ դրանում կաթնային յուղի զանգվածային մասը կազմում է 0.01%-ից ցածր, այսինքն՝ այն ամբողջովին պատրաստված է բուսական յուղերից: Սա՝ այն դեպքում, երբ «կարագի» տուփի վրա նշված են «Սեփական անարատ կաթից», «Մեր գործն արդար է» գրառումները, որոնք փաստացի մոլորեցրել են սպառողներին:
Հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ, մասնավորապես, նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր չեն ներկայացրել: Նրանք խնդրել են իրենց հանդեպ կիրառել մեղմ պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում: Ընկերությունը 2014թ. ևս հայտնվել էր ՏՄՊՊՀ տեսադաշտում՝ այս անգամ ստանալով նախազգուշացում՝ թթվասերի անվան տակ թթվասերային արտադրանք իրացնելու համար: Ընկերությանը հանձնարարվել էր նաև վերացնել խախտումը՝ բացառելով սպառողների շահին վնասելու և սպառողներին մոլորեցնելուն ուղղված վարքագիծը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01