Հուլիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզի Մեղրու բժշկական կենտրոն, ծանոթացել հաստատության պայմաններին, մատուցվող ծառայություններին և առկա խնդիրներին:Ինչպես «տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյանը ներկայացրել է կազմակերպության հնարավորությունները և կարևորել ռենտգեն ժապավենների թվայնացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կընձեռի բոլոր խնդրահարույց դեպքերը քննարկել հանրապետության այլ մասնագետների հետ, որը կնպաստի ծառայությունների մատուցման որակի բարելավմանը:
Բարձրացված հարցի առնչությամբ վարչապետը հանձնարարել է գտնել լուծում, ինչի կապակցությամբ առողջապահության նախարարի մոտ կազմակերպվել են քննարկումներ:
Օգոստոսի 25-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Հայկ Սայադյանի Մեղրու բժշկական կենտրոն այցի ժամանակ, տեղում ուսումնասիրելով պահանջարկը, որոշում է ընդունվել կազմակերպությանը ռենտգեն ժապավենների սկաներ տրամադրելու վերաբերյալ:
Սարքը ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններ են տարվել Համաշխարհային բանկի հետ: Արդյունքում այն գնվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում և նոյեմբերի 10-ին հատկացվել Մեղրու բժշկական կենտրոնին:
Կենտրոնն արդեն իսկ կիրառում է սկաները, և թվայնացված պատկերներն ուղարկվում են համապատասխան մասնագետների դիտարկմանը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01