ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը Կառավարության հետ հարցուպատասխանին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի վերջո միջին և ավագ դպրոցների ավարտական քննությունները կլինեն կենտրոնացված կարգով, թե ոչ: «Խոսեցիք միջին և ավագ դպրոցների ավարտական քննությունների մասին, ասացիք, որ հնարավոր է՝ որոշ առարկաներ լինեն կենտրոնացված, հետագայում չհաստատվեց Ձեր այդ ասածը կամ չմանրամասնեցիք: Ծնողների մեջ կան անհանգստություններ, ի վերջո ի՞նչ որոշում է կայացվելու: Եթե դեռ ուժի մեջ է, ո՞ր առարկաները կարող են կենտրոնացված ձևով հանձնել»,-հարցրեց պատգամավորը:
Հարցին պատասխանեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և նշեց. «Երկու օր առաջ են ինձ տվել արտաքին գնահատման արդյունքները հայերենից և մաթեմատիկայից և պետք է ասեմ, որ ունենք ցավալի արդյունքներ և՛ հայերենից, և՛ մաթեմատիկայից»,-ասաց նախարարը:
Ըստ նրա՝ իրենք նախատեսում էին, որ այս տարի կարող են հայերեն առարկայից անցկացնել մեկակական քննություն 9-րդ և 12-րդ դասարաններում: «Բայց փորձագետներն պնդում են, որ լուրջ խնդիր ենք ունենալու կտրված աշակերտների թվի առումով, միասնական քննության դեպքում, հատկապես, այս խնդիրը մտահոգիչ է 12-րդ դասարանում, զորակոչի հետ կարող ենք խնդիրներ ունենալ: Պաշտպանության նախարարի հետ պետք է քննարկենք հնարավոր արդյունքները: Արտաքին գնահատումը վեր հանեց այն վատ սպասելիքները, որ կարող ենք ունենալ: Նույնիսկ այս արտաքին գնահատումը, որը ոչ շատ խիստ է անցկացվում, նույնիսկ այդ դեպքում 12-րդ դասարանում 30-40 տոկոս կտրվածներ ունենք»,-ասաց նա:
Առաքելյանը արձագանքեց, թե դա նշանակո՞ւմ է արդյոք, որ այս տարի չլինի կենտրոնացված քննություն: Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ինքը հակված է կենտրոնացված ավարտական քննություն անցկացնելու: «Բայց, իհարկե, նախարարի կարծիքը միակը չպետք լինի, մասնագետներին էլ պետք է լսենք, մեկ շաբաթ հետո դրա մասին կհայտարարենք»,-ասաց նա:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01