Այսօր ՊԵԿ-ը տեղեկություն է տարածել , որ «Գազպրոմ Արմենիա»
ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ միլիարդավոր դրամների հարկային պարտավորություններ թաքցնելու համար ․․․
«Գազպրոմ Արմենիան» տնտեսվարող սուբյեկտ է, որտեղ կարող են լինել թերացումներ և բացթողումներ և ՊԵԿ-ն էլ կարող է դրանք հայտնաբերել և փորձել պատժել տնտեսվարող սուբյեկտին , բայց ինձ հետաքրքրում են, մի քանի այլ հարցեր ․
Եթե այս ամենի նպատակը ընտրություններից առաջ շոու սարքելը չէ , ապա ինչո՞ւ է ՊԵԿ-ը չսպասելով դատարանի որոշմանը հիմա արդեն հայտարարում, որ հարուցվել է քրեական գործ , որովհետև դատական գործընթացների արդյունքում կարող է պարզվել , որ «Գազպրոմ Արմենիան» ամենևին էլ հարկեր չի թաքցրել ․․․
Արդյո՞ք ներդրումներից խոսացող իշխանությունն իրավունք ունի առանց դատարանի վճռի վարկաբեկելու բոլոր ժամանակների Հայաստանում ամենամեծ ներդրում կատարած՝ ռուսական հանրահայտ ընկերության Հայաստանյան դուստր ընկերությանը ․․․
Արդյո՞ք այս ամենն ուղղված չէ ռուսական կապիտալի դեմ և ունի քաղաքական ենթատեքստ մանավանդ, որ մի քանի ամիս առաջ մասկի շոու սարքվեց ռուսական մեկ այլ ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ , բայց մինչև օրս ՊԵԿ-ն այդպես էլ չի պարզաբանել՝ ինչ չարաշահումներ է գտել «Հարավկովկասյան երկաթուղում», բայց տպավորությունը , որ այդ ընկերությունը անբարեխիղճ հարակտու է վստահ եմ՝ տպավորվել է շատ-շատերի մոտ։
Տպավորություն ունեմ , որ օրվա իշխանությունները , ոչ թե նպատակ են դրել՝ չվճարվող հարկերի , ստվերի դեմ պայքարելու, այլ ընտրություններից առաջ սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով ուղղակի փորձում են մի կողմից տպավություն ստեղծել, թե պայքարում են նույնիսկ ռուսական կապիտալում ստվերի դեմ՝ մեր ժողովրդին ցույց տալով , թե իրենք էնքան դուխով տղերք են , որ կարող են նույնիսկ ռուսական կապիտալի դեմ պայքարել , մյուս կողմից՝ ներքին համոզմունք ունեն , որ իշխանությունները գիտակցաբար և հետևողականորեն վարկաբեկում են ռուսական կապիտալը Հայաստանում՝ Արևմուտքին հաճոյանալու համար, ինչը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության և ներդրումային կլիմայի վրա։
Նորանկախ Հայաստանի պատմությամ մեջ չեմ հիշում մեկ դեպք, երբ ՊԵԿ-ը մինչ դատարանի որոշում ունենալը խոսեր այս կամ այն բիզնեսի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին , քանզի ՊԵԿ-ի նպատակը ոչ թե պետք է նախընտրական շոուներն ու տեսարանները լինեն , այլ՝ բիզնեսին չվնասելով և չվարկաբեկելով հարկերի հավաքագրումը։
Պետք է վերջ տալ այս արատավոր մտածողությանը՝ ժամանակից շուտ հայտարարություններ անելով մարդկանց կամ ընկերությունների հեղինակությունների հետ խաղալու պրակտիակային , քանզի բոլորս պետք է հասկանանք, որ նման շոուների էֆեկտը կարճաժամկետ է , իսկ հասցրած վնասը՝ հաճախ անդառնալի։
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02