Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 12-ի որոշմամբ հաստավել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որում ներառված չէ իմ անունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ժամանակին քննադատելով մեզ, որ քաղաքականացնում ենք բուհերը, ներգրավում ենք պետական պաշտոնյաներ, կուսակցականացված մարդկանց՝ այսօրվա իշխանությունները հաջողությամբ շարունակում են անել նույնը՝ մոռանալով իրենց երբեմնի տված խոստումները: Բավական է հայացք նետել նոր կազմին և նկատել, որ ՀՀ կառավարության կողմից ներառված մարդկանց զգալի մասը կարկառուն ՔՊ-ականներ են:
Բայց գրառումս այդ մասին չէ:
Որպես ԵՊԲՀ կառավարման խորհրդի երկարամյա նախագահ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում հետ այս տարիների ընթացքում աշխատել եմ՝ կառավարման խորհրդի բոլոր անդամներին, բուհի նախկին և ներկա ռեկտորներին, իմ սիրելի դասախոսներին և ուսանողներին, բազմահազար շրջանավարտներին, ԿԳՆ աշխատակազմին, լրատվամիջոցներին:
Հաջողություն եմ մաղթում բուհի կառավարման նոր խորհրդին:
Մեծագույն պատիվ էր լինել իմ Alma mater-ի խորհրդի նախագահ, բուհի, որտեղ ստացել եմ կյանքի ուղեգիր, ստացել կրթություն և դաստիարակություն, որտեղ ձեռք եմ բերել բազմաթիվ հարազատ մարդկանց և ընկերներ:
Բժշկականը հասարակ բուհ չէ:
Բժշկականը աշխարհայացք է:
Որտեղ էլ լինեմ, ինչով էլ զբաղվեմ ապագայում, մշտապես շարունակելու եմ սրտացավ և ուշադիր լինել իմ հարազատ բուհի հանդեպ՝ փորձելով օգտակար լինել Հայաստանում և արտերկրում լավագույն համբավն ունեցող կրթօջախին»,-գրել է Արմեն Աշոտյանը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02