Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ներկայացնելով բուհի նոր ղեկավարին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արզումանյանի հետ մեծ հույսեր է կապում. «Ուզում եմ անդրադառնալ տիկին Արզումանյանի նշանակման առնչությամբ հանրային հարթակներում հնչող մեկնաբանություններին: Կարծիքներ են հնչում` եթե Բարձրագույն որակավորման կոմիտեում Լիլիթ Արզումանյանին փոխարինել են այլ անձով, ինչո՞ւ են նրան նոր պաշտոնի նշանակում: Հիմնավորումը շատ հստակ է. կոնկրետ կառույցում զարգացման տեսլականը կարող ես վստահել այլ ղեկավարի, միաժամանակ նախկին ղեկավարին վստահել մեկ այլ կառույցի զարգացումը: Ես կարծում եմ, որ Լիլիթ Արզումանյանի փորձը, գիտելիքներն ու կապերը շատ կարևոր են»,- նշել է Արայիկ Հարությունյանը` ավելացնելով, որ կինոյի և թատրոնի ոլորտի ներկայացուցիչները ջերմ ու դրական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ: Լիլիթ Արզումանյանը մինչ նշանակումն ինստիտուտում աշխատել է որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար և բուհի խնդիրներին և անձնակազմին ծանոթ է ներսից: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ նոր պաշտոնակատարի հետևողական աշխատանքը կնպաստի բուհի զարգացմանը, և արդյունքները տեսանելի կլինեն. «Մենք հույս ունենք, որ բուհի շուրջ ստեղծված բացասական մթնոլորտը, որը վերջին շրջանում նաև հրապարակային դրսևորում է ստացել, կհաջողվի հարթել` ներգրավելով առաջին հերթին ուսանողներին: Մենք կարևորում ենք նաև բուհական համակարգի միջազգայնացումը և Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտն այս առումով լուրջ անելիք ունի»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Միաժամանակ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանին` կատարած աշխատանքի համար` նշելով, որ նախկինում կատարվածի և կուտակված դրական փորձի հիմքի վրա կառուցվելու են նոր ծրագրեր:
Ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին` վստահության համար և շեշտել, որ ջանքեր է ներդնելու բուհի զարգացման համար:
Նշենք, որ Լիլիթ Արզումանյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, աշխատել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, հինգ գրքի /գրականագիտություն և արձակ/ և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է, Հայաստանի գրողների միության և Հայաստանի թատերական գործիչների միության անդամ :
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
18:53
18:40
18:22
17:56
16:34
16:13
15:45
15:27
15:04
13:52
13:38
11:35
11:14
11:02
10:38
10:22
10:22
10:04
18:05
17:52
15:04 13.08.26
17:56 13.08.26
16:34 13.08.26
13:52 13.08.26
11:14 13.08.26
13:38 13.08.26
16:13 13.08.26
18:53 13.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02