Վճռաբեկ դատարանը քննում է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության բողոքները:
Նիստը նախագահում է դատավոր Լիլիթ Թադևոսյանը, ում որոշմամբ դատական նիստն անցկացվում է դռնփակ:
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտնել էր, որ առնվազն երկու հիմք կա Վճռաբեկ դատարան դիմելու համար, որոնք առավել կարևոր են, սակայն վճռաբեկ բողոք ներկայացնելու այլ հիմքեր ևս կան: Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ հայտնել էին միայն հիմքերից մեկը, համաձայն որի՝ «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հաստատելու մասին հրամանագիրը որակել է հակաօրինական:
«Վճռաբեկ դատարանը պետք է անդրադառնա այդ փաստին, որովհետև նման պնդում անելու իրավունք ունի Սահմանադրական դատարանը»,- հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը:
Գլխավոր դատախազությունը վիճարկում է Վերաքննիչ դատարանի որոշումը, որով վիճարկվում է Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը:
Հիշեցնենք,որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ է արձակվել կալանքից:
Որոշ ժամանակ անց ՀՔԾ-ն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02