ԱՄՆ-ում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրանքներ են ներկայացվել, որը 2012 թվականից Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում է գտնվում: Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը, որի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնցում նշված է Ասանժի դեմ մեղադրանքների մասին:
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը չի նախատեսել հրապարակայնացնել Ասանժի դեմ մեղադրանքները, սակայն դատախազի օգնականներից մեկը՝ Քելեն Դուայերը, չկանխամտածված այս տեղեկությունները հրապարակային է դարձրել: Պարբերականի աղբյուրները հաստատել են, որ կայքի հիմնադրին մեղադրանքներ են ներկայացվել, եւ որ այդ մասին տեղեկությունները բացահայտվել են ոչ հատուկ դիտավորությամբ:
Վիրջինիա նահանգում դատախազի գրասենյակի ներկայացուցիչը, որի փաստաթղթերում են եղել մեղադրանքների ներկայացման մասին տեղեկությունները, հայտարարել է, որ դրանց մեջ Ասանժի անունը սխալմամբ է նշված:
The Wall Street Journal-ը հայտնել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է WikiLeaks-ի հիմնադրին մեղադրանքներ ներկայացնել: Նշվում է, որ վերջին մի քանի տարիներին դատախազները քննարկում էին այն մեղադրանքները, որոնք պոտենցիալ կարող են ներկայացնել Ասանժին, եւ հիմա պատրաստ են դա անել: Հավանաբար, նրան կմեղադրեն լրտեսության հոդվածով:
Ջուլիան Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ նրան ապաստան են տրամադրել: WikiLeaks-ի հիմնադիրն այս կերպ փորձում է խուսափել Շվեդիա արտահանձնելուց, որտեղ նրան կալանավորելու օրդեր է տրվել՝ կապված «սեռական բնույթի գործողությունների հարկադրելու եւ շորթման», ինչպես նաեւ բռնաբարության մեղադրանքների հետ: Ասանժի գլխավոր մտավախությունն այն է, որ Շվեդիայի իշխանություններն իրեն ԱՄՆ կարտահանձնեն, որտեղ ավստրալացուն սպառնում է 35 տարվա բանտարկություն կամ մահապատիժ Պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար: WikiLeaks-ի հիմնադիրը առաջադրված մեղադրանքները հերքում է եւ քաղաքականապես պատճառաբանված համարում:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44