Apple կորպորացիան կզբաղվի գեղարվեստական ֆիլմերի նկարահանմամբ և այդ նպատակով համաձայնագիր Է ստորագրել Նյու Յորքում հաստատված A24 ընկերության հետ: Այդ մասին հայտնել Է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Նրանց տվյալներով՝ գործընկերները պլանավորում են համատեղ նախագծին ձեռնամուխ լինել հաջորդ տարի: Սկզբնական շրջանում A24-ը կինոֆիլմերն ու հեռուստաշոուները թողարկելու և ցուցադրելու է անվճար: Այս մոտեցումը միտված Է հանդիսատեսների վստահությունը նվաճելուն եւ նպատակային լսարանի համախմբմանը: Կողմերի միջեւ կնքված համաձայնագրի պայմանները դեռևս չեն բացահայտվում: A24-ը նկարահանել Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Սենյակը» (2015 թ.), «Էմի» (2015 թ.), «Լեդի Բյորդը» (2017 թ.) և «Լուսնի լույսը» (2016 թ.) կինոնկարները: Վերջին ժապավենը 2017 թվականին «Օսկար» մրցանակ Է ստացել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար», և «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգերում:
1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքներ, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ և բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում Է 1 տրիլիոն դոլարը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44