Իմ քայլը» դաշինքը հավաքելու է ամենաշատ ձայները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ նշելով, որ սա չի նշանակում, թե ընտրությունները կանխորոշված են, որովհետև հայտնի չէ, թե որոնք կլինեն Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ ուժերը:
«Արդյունքները կանխորոշված չեն: Կանխորոշված է միայն այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմը կհաղթի: Թե ովքեր են լինելու խորհրդարանական 2-րդ, 3-րդ ուժերը, լինելո՞ւ է արդյոք 4-րդ ուժ, հայտնի չէ: Կարելի է ենթադրել, որ երկրորդ տեղում կլինի ԲՀԿ-ն, իսկ 3-րդ տեղի համար պայքարը կընթանա «Լուսավոր Հայաստան»-ի, «Սասնա ծռեր»-ի, ՀՀԿ-ի միջև»,- ասաց Ա. Բադալյանը:
Քաղտեխնոլոգն ասաց, որ քիչ հավանական է, որ Ազգային ժողովում հայտնվի 4-րդ ուժը, բայց եթե դա լինի, ապա այն կլինի շատ փոքրաթիվ:
Նա նշեց, որ ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը հրապարակային չեն հայտարարում, որ պայքարում են 2-րդը դառնալու կամ ընդդիմություն լինելու համար, որովհետև մարդիկ ընտրում են՝ ոչ այդ դրդապատճառներից ելնելով:
«Կարևոր է, որ Հայաստանի ապագա տեսլականը գրավիչ լինի ընտրողների համար: Եթե գրավիչ լինի, կստանաս ձայն, չի լինի, չես ստանա: Բայց ձայներ ստանալ նրա համար, որ գնալու ես ընդդիմադիր դառնաս, քիչ հավանական է»,- ասաց նա:
Բադալյանը նշեց, որ եթե ՀՀԿ-ն խորհրդարան չանցնի, որը հայտարարում է ապագա խորհրդարանում ընդդիմադիր ուժ դառնալու մասին, կլինեն այլ ուժեր, որոնք կստանձնեն ընդդիմության դերը: «Առանց ընդդիմության չի կարող լինել ԱԺ: Եթե, օրինակ, անցնի 3 ուժ, նրանցից մեկը կձևավորի գործադիր իշխանություն, մյուս երկուսը կդառնան ընդդիմադիրներ:
Բոլոր այն ուժերը, որոնք չեն ձևավորի գործադիր իշխանություն, կդառնան ընդդիմություն: Այնպես որ, խորհրդարանը չի մնա առանց ընդդիմության»,- հավելեց նա:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02