Երգահան, երգիչ Արմեն Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ.
«Սկզբում ինձ թվաց, թե ինչ-որ բան սխալ հասկացա, հետո լսեցի երկրորդ անգամ, սարսափեցի. այդ ասում է Հայաստանի Հանրապետության նախագահը` մեր բանակը զինված է 80-ականների զենքով: Ով գիտի` ի՞նչ է նշանակում 80-ականների սովետի զենքը: Պատմեմ իմ անձնական բանակային փորձից: Մարտական տագնապի ժամանակ տանկային դիվիզիայի տանկերի 20%-ը բոքսերից դուրս չէին գալիս, հաջորդ 20%-ը արշավի առաջին մի քանի կիլոմետրերին խափանվում էին:
Այսինքն՝ առանց մարտի մեջ մտնելու սովետական զրահատեխնիկայի 40%-ն արդեն ջարդոն էր: Հեռավոր 83-ին էր սա, ու դուք հպարտությամբ նշում եք, որ նման զինատեսակներով է սպառազինված մեր բանակը 33 տարի հետո՞, ու զինվորը քաջությամբ իր կյանքի գնով կարողացավ ի չիք դնել…
Հայ զինվորին խորին խոնարհումս, միշտ՝ թե 90-ականներին, թե այսօր, իսկ ձեր անելիքը ինչո՞ւմն է կայանում՝ որպես Գերագույն, արյունով հողը պահող զինվորին մատակարարել 80-ականների ջարդոն ու տասնամյակներով խաբել սեփական ժողովրդին: Միշտ ասել եմ՝ Բանակի հարցերն ինձ համար քննարկումից դուրս են, բայց վերջին լսածիցս հասկացա, որ այլևս ոչ, օրհասական ժամ է, մեր լինելիությունն է վտանգված: Դրոնահար որսորդական հրացանով և զինվորի թանկ արյամբ պետք է մտահոգվել, ոչ թե հպարտանալ:
Ես էլի կհասկանայի, ինչ-որ տեղ կընդունեի բացատրությունները, որ աղքատ երկիր ենք, եթե տեսանելի տիրույթում չտեսնեի այն ցոփ ու շվայտ ապրող տեսակը, որը ձեր ամենաթողությամբ ու հովանավորչությամբ սեփականացրել է Հայ ժողովրդի ազգային հարստության մեծ մասը ու հարստացել նաև Հայկական բանակի փաստացի թալանով: Այն խորհրդարան կոչվող կույտով, որը փաստորեն բացարձակ կապ չունի Հայրենիքի լինելիության հարցի հետ ու հլու մեծամասնությամբ Երկիրն ու Բանակը տարել է այս խայտառակ վիճակին:
Անդրադառնալու շատ հարցեր կան, բայց ինձ հիմա հուզում է ամենաշատը միայն այս մեկը, որն օրգանապես կապված է իմ Հայրենիքի լինելիության հարցի հետ:
Ինչպես կանվանեք նրան, ով փախել է թշնամական երկիր ու վարկաբեկում է իր Հայրենիքը, այո, դավաճան, իսկ նա, ով ապրելով Հայրենիքում յուրացրել կլանացրել ու աղքատացրել է Հայրենիքը ու, ամենակարևորը, լինելով պատասխանատու՝ ոչինչ չի արել սեփական բանակի ամրապնդման համար՝ բացի հպարտանալուց անցյալ դարի սպառազինությամբ ու հայ զինվորի արյամբ վճարված զինադադարի, ոչ խաղաղության համար, ո՞վ է նա:
Օրհասական ժամանակներ են գալիս, Հայրենիքը վտանգի մեջ է, մենք՝ իրականում անպատրաստ: Այո, ազգովի պետք է լծվել ու լուծել այս հարցերը, ու գուցե ժամանակն է հեռանալ, ստեղծել ազգային վստահության իշխանություն ու գոնե մի անգամ իսկապես անել հայրենասիրական, ազգանպաստ արարք»:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47