ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանն այն մասին, թե անհրաժեշտ չէ լինել քրեական իրավունքի մասնագետ, որ առաջին հայացքից պարզ դառնա, որ ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ:
Ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Վերջին օրերին համացանցում շրջանառվում է 1in.am լրատվականի կայքի «Նոր թալանչիներ՝ քրեական օլիգարխիայի գիշատիչների փոխարեն. հեղափոխության պարադոքսը» վերտառությամբ հոդվածը, որում հոդվածագիրը հանցավորության աճի պատճառը տեսնում է նոր իշխանությունների ֆունկցիոնալ անպատրաստության և ոստիկանության ոչ արդյունավետ գործունեության մեջ:
Նման գնահատական է տվել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:
Ինչպես հայտնի է, հանցավորությունը սոցիալական երևույթ է, մեծապես կախված երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական զարգացումներից, ունի խորը արմատներ, և դրա դինամիկայում ու կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները պայմանավորել վերջին 6 ամիսների զարգացումներով, մեղմ ասած, պրոֆեսիոնալ չէ:
Հանցավորության վիճակի մասին պատկերացում կազմելու համար խորհուրդ կտայինք վերլուծության ենթարկել հանցավորության շարժընթացը՝ կառուցվածքի հետ համատեղ:
Այսպես. 2018թ. 9 ամիսների ընթացքում արձանագրված հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը նվազել է մոտ 3,5%-ով (2017թ.՝ 25,9%, 2018թ.՝ 22,5%):
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01