Պաշտոնաթող գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությանը:
Հիշեցնենք, որ հայտարարության մեջ Բելառուսի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ինքը պատասխան է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաները Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար, մասնավորապես ասել էր, թե «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել»:
«Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսով ենք, որ դա ժամանակի ընթացքում կանցնի»,– ասել է խոսնակը։
Արթուր Աղաբեկյանը մասնավորապես գրել է, որ ինքը «վիրավորված է իրեն զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար»։
«Ես և իմ մարտական ընկերները շատ ենք ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը իրենց վերաբերմունքը հայտնեն իր դեմքը պատռած, այսպես կոչված, գործընկեր երկրի խայտառակ պահվածքի շուրջ, ակնկալում ենք լրատվամիջոցներից հրապարակել նրանց դիրքորոշումը»,- գրել է Աղաբեկյանը։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի վարչապետը բուռն քննադատության է արժանացրել Բելառուսի նախագահին։ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովի հաջորդ օրը Մինսկում ընդունել է Ադրբեջանի դեսպանին, ու ըստ էության, նրան պատմել, թե ինչ է քննարկվել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների փակ հանդիպման ժամանակ։
Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում սա ու պատրաստվում է պատասխան պահանջել այդպիսի վարքի համար։
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02