Բելառուսը Հայաստանի նկատմամբ իրեն դաշնակցային չի պահել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպման մասին, որտեղ Ա. Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից:
«Հայաստանի լիազորությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ավարտվում են 1 տարի անց: Դուք լավ գիտեք, որ այս պաշտոնը թափուր մնաց Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելուց հետո: Գլխավոր քարտուղարի նոր թեկնածուն ընտրվելուց հետո միայն 5-6 ամիս ստիպված է լինելու ադապտացվել, ծանոթանալ Կազմակերպության արած-չարածին, և մինչև դա տեղի կունենա, նրա լիազորությունները կավարտվեն, 1 տարին կվերջանա: Բելառուսը այբբենական կարգով հաջորդում է Հայաստանին և այս տեսանկյունից գլխավոր քարտուղարի պաշտոնը տալ Բելառուսին արդարացված է»,- նշեց Տարասովը:
Միաժամանակ վերջինս շեշտեց, որ նիստից հետո Ադրբեջանի դեսպանի հետ Լուկաշենկոյի հանդիպումն այդքան էլ ճիշտ չէր:
Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացատրություններ է պահանջելու Բելառուսի նախագահից, ով ոչ անդամ-պետությանը ներկայացնել է ՀԱՊԿ-ում քննարկված հարցերի մասին տեսակետներ, Ստանիսլավ Տարասովն այսպես արձագանքեց. «Նայեք, ՀԱՊԿ անդամ-երկրների առաջին դեմքերը՝ նախագահները, պետք է որ ունենան պայմանավորվածություն, որ ենթադրենք չեն բարձրաձայնում, չեն հրապարակում ՀԱՊԿ-ում քննարկված հարցերը: Բայց ելնելով նրանից, որ Լուկաշենկոն ու Նազարբաևն իրենց այդպես են պահում, հրապարակում են քննարկածը, նշանակում է, որ նման պայմանավորվածություն չկա»:
Քաղաքագետը շեշտեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկված թեկնածուն համաձայնությամբ ընդունվում է բոլոր պետությունների ղեկավարների կողմից, իսկ նրան հետ կանչելիս Հայաստանը նախապես չի զգուշացրել անդամ-պետություններին:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ռուսական ռազմական վերնախավի հետ հանդիպումների հնարավորություն ունի, նա տեղյակ է ամեն ինչից, ուստի սա շատ կարևոր պաշտոն է, առանցքային ռազմաքաղաքական պաշտոն է: Հայաստանը խախտեց, չտեղեկացրեց ոչ մեկին ու հետ կանչեց իր թեկնածուին: Հայաստանը պետք է խնդիրն այլ կերպ լուծեր, պետք է տեղյակ պահեր ՀԱՊԿ անդամ-պետություններին, չէ՞ որ նրա թեկնածությունը հաստատվել է բոլոր անդամ-պետությունների նախագահների կողմից: Բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց ուրիշ կերպ վարվել, խախտեց ընթացակարգը»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:
Ըստ նրա՝ շատերը փորձում են տեղի ունեցածը ներկայացվել որպես ՀԱՊԿ-Հայաստան խնդիր, բայց դա սխալ է:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02