Նիսի Անգլիական լողափին հուլիսի 14-ին ՝ ահաբեկչության պահին ձեռնարկված անվտանգության միջոցառումները հետաքննվելու են Ֆրանսիայի ՆԳՆ կողմից:Նման որոշում է կայացրել գերատեսչության ղեկավար Բերնար Կազնեւը՝ Բաստիլի գրավման օրը հրավառության ժամանակ հավաքված շուրջ 30 000 մարդու անվտանգության ապահովման թերացումների շուրջ ծավալված բանավեճի ֆոնին: Հետաքննությունը անցկացնելու է ՆԳՆ անվտանգության ծառայությունը, արդյունքները պարզ կդառնան հաջորդ շաբաթ, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, փոխանցել է RFI-ն:
Անմիջապես ահաբեկչությունից հետո, որի ժամանակ 84 մարդ է զոհվել, տեղի իշխանությունները քննադատել են ՆԳՆ-ին՝ հուլիսի 14-ին Նիսում տոնակատարությունների ժամանակ անվտանգության անբավարար միջոցառումների համար: Libération թերթը իր համարում նյութ է տպագրել, որում վստահեցնում էր, որ Անգլիական լողափի հետիոտնային գոտի մուտքը երեկոյան ժամը 20:30-ից սկսած պահպանվում էր մունիցիպալ ոստիկանության միայն մեկ մեքենայով: Ազգային ոստիկանության աշխատակիցներն ու նրանց մեքենաները այնտեղ չկային: Թերթը հանգել է այն եզրակացության, որ ոստիկանությունը բավարար միջոցներ չի ունեցել 19 տոննայանոց բեռնատարով առաջացող ահաբեկչի ճանապարհը փակելու համար:
Ֆրանսիայի ՆԳՆ-ն անցած գիշեր հրապարակել է հայտարարություն, որում հերքել է Libération –ի պնդումները: Նախարարությունը բացատրել է, որ Անգլիական լողափի տոնակատարությունների անցկացման վայր մուտքը պահպանվում էր ազգային ոստիկանության երկու մեքենաներով ու վեց աաշխատակիցներով: Ահաբեկիչը մեծ արագությամբ է շրջանցել այդ մասը: Երեք աշխատակիցներ սկսել են հեռապնդել բեռնատարին ու չեզոքացրել են ահաբեկչին 2 րոպեից էլ քիչ ժամանակում:
Այս բանավեճին վերջ տալու համար ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնեւը ծառայողական հետաքննություն է նշանակել: Նիսում անվտանգության միջոցառումները կգնահատի հենց անվտանգության ծառայությունը:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02