ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ը պատրաստվում է Թուրքիային արտահանձնել թուրք կրոնական քարոզիչ, «Հիզմեթ» կրոնական շարժման հիմնադիր ու առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, գրում է diken.com.tr կայքը: «Նման հարց մեր օրակարգում չկա», - ասել է ԱՄՆ առաջնորդը Կալիֆոռնիա մեկնելուց առաջ լրագրողների հետ ունեցած զրույցում: Ավելի վաղ մամուլում հայտնվել էին լուրեր, ըստ որոնց՝ ԱՄՆ-ը կարող է դիտարկել Գյուլենի արտահանձնումը որպես Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի ֆոնին Էր Ռիադի ու Անկարայի միջև առաջացած ճգնաժամը հարթելու միջոց: Օրերս Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը նույնպես հերքել է այս լուրերը: Գյուլենը Թուրքիայում մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար: Թուրքիան բազմիցս ԱՄՆ-ից պահանջել է նրա արտահանձնումը, սակայն ապարդյուն:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02