Օրդուի նահանգապետ Սեդար Յավուզը հայտարարել է, որ այդ նահանգում գտնվող հույն ուղղափառ պատմական եկեղեցին, որը ներկայում Թաշբաշը է կոչվում, պետք է վերականգնվի և քաղաքային թանգարանի վերածվի։ Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, Օրդուի նահանգապետ Սեդար Յավուզը շեշտել է, թե այդ քայլը պայմանավորված է զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով։ Եկեղեցի այցելած նահանգապետը շրջել է այնտեղ, տեսել եկեղեցու վիճակը, ապա հարցազրույց տվել լրագրողներին` մասնավորապես հայտնելով, որ այդ նախագիծն ավարտին հասցնելու նպատակով աշխատանքներ են իրականացվում Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության և Արևելասևծովյան շրջանի զարգացման գործակալության հետ: Յավուզը նաև հաղորդել է, որ Օրդու քաղաքում աշխատանքներ են տարվում նաև հնագիտական թանգարան ստեղծելու ուղղությամբ և նշել.
«Օրդուն օրըստօրե զարգանալու և աճելու է: Այստեղ ապրող մեր եղբայրներն էլ դրանից օգտվելու են` տնտեսական և մշակութային առումներով»:
Նահանգապետ Յավուզը հայտնել է, որ էական աշխատանքներ են կատարվում նաև պատմական հուշարձաններով հարուստ Ֆաթսա և Ունիե գավառներում ու շեշտել մշակութային կոթողներին «տեր կանգնելու» անհրաժեշտությունը:Նահանգապետը բնականաբար նկատի ունի թուրքավարի «տեր կանգնելը», երբ տեղի եկեղեցիները և ոչ թուրքական այլ մշակութային կոթողները վերանորոգվում են` միմիայն զբոսաշրջությունը զարգացնելու նկատառմամբ և հաճախ վերածվում թանգարանի կամ մշակույթի կենտրոնի` այդպիսով կորցնելով իրենց բուն գործառույթները: Հիշեցնենք, որ նախկինում հունաշատ եւ հայաշատ քաղաք եղած Օրդուում գտնվող այս եկեղեցին կառուցվել է 1853 թ.: Թաշբաշը եկեղեցին 2000 թ. ապրիլի 10-ից մինչ այժմ օգտագործվում էր նաև որպես մշակութային կենտրոն:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02