Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովն ամփոփել է ավարտվող մրցաշրջանը, որը լավագույնն էր նրա կարիերայում: «Այս տարին կհիշվի հսկայական քանակով դրական հույզերով: Շնորհակալ եմ իմ թիմին, ընտանիքիս ու հովանավորներին՝ ինձ հավատալու եւ նպատակներիս հասնելու հարցում օգնելու համար: Այս մրցաշրջանը լավագույնն էր իմ կարիերայում, սակայն արդեն դրական եմ տրամադրված աշխատանքի եւ անհամբերությամբ եմ սպասում 2019 թվականին, որպեսզի շարունակեմ այս բարդ ուղին եւ գնամ ավելի մեծ հաջողության: Առանձնակի շնորհակալություն բոլոր երկրպագուներիին աջակցության ու ջերմ խոսքերի համար»,- Ինստագրամում գրել է 22-ամյա թենիսիստը: Հիշեցնենք, որ այս ամիս հայ մարզիկը հաղթել էր Փարիզի մրցաշարում՝ նվաճելով առաջին տիտղոսը «Մասթերսներում»: Եզրափակիչում նա 7:5, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին եւ 11-րդ տեղ բարձրացել ATP-ի դասակարգման աղյուսակում: Կարեն Խաչանովը Անդրեյ Չեսնոկովից, Նիկոլայ Դավիդենկոյից ու Մարատ Սաֆինից հետո չորրորդ ռուսաստանցին է, որը տիտղոս է նվաճում «Մասթերս» շարքի մրցաշարում:
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
14:03 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
19:23 27.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02