Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը 1,8 մլրդ դոլար է նվիրաբերել ԱՄՆ-ում հետազոտական ու կրթական խոշորագույն հաստատություններից մեկին՝ Ջոնս Հոփկինսի անվան համալսարանին:
The New York Times թերթի կայքում հրապարակվածիր հոդվածում Բլումբերգը հայտնել է, որ այս քայլը նպատակ ունի օգնել սահմանափակ ֆինանսական հնարավորություններով, սակայն խելացի երիտասարդներին բուհ ընդունվելու հարցում:
«Բոլոր քոլեջները, բացառությամբ մի քանիսի, բուհ ընդունվելու փաստաթղթերը դիտարկելիս ուշադրություն են ղարձնում դիմորդի վճարունակությանը: Որպես արդյունք՝ բարձր առաջադիմությամբ, սակայն ցածր կամ միջին եկամուտ ունեցող ընտանիքներից դիմորդներին պարբերաբար մերժում են՝ այդ տեղերը պահելով բարձր եկամուտներով ընտանիքներից դիմորդների համար»,- պարզաբանել է միլիարդատերը, որը 1964 թվականին ավարտել է Ջոնս Հոփկինսի անվան համալսարանը:
Մինչ Բլումբերգի այս որոշումը, բուհի նվիրատվությունների հիմնադրամն ուներ $3,8 մլրդ: Նշենք, որ Հարվարդի համալսարանի նվիրատվությունների հիմնադրամն ունի $36 մլրդ:
76-ամյա միլիարդատերը, որն ուսումնասիրում է 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու գաղափարը, 2002-2013 թվականներին զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա համարվում է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ $50,8 մլրդ կարողությամբ:

20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44