ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հաստատում է, որ ՊԵԿ-ի նախաձեռնությանը, որ այսուհետ դրսից եկած գումարները՝ տրանսֆերտները, պետք է հարկվեն, իրենց իշխանության ժամանակ ևս քննարկման առակա է եղել:
Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց, որ թե´ նախորդ իշխանության և թե´ այս իշխանության ժամանակ ինքը դրան դեմ է եղել:
«Դուք գիտեք՝ ինչ նշանակություն ունեն տրանսֆերտները մեր երկրի համար, և չեմ ուզում պատմական էքսկուրս ունենալ, երբ 90-ականներից մենք լուրջ խնդիր ենք ունեցել և կարողացել ենք տրանսֆերտների միջոցով պահպանելու մեր զարգացումը կամ կայունությունը և դրան պետք է շատ ուշադիր լինենք»,-ասաց նա:
Ըստ Բաղդասարյանի՝ նման որոշում ընդունելու դեպքում գումարի օրինական փոխանցման ճանապարհները կվերանան, թեև մարդիկ ցանկություն կունենան իրենց հարազատներին օգնելու և կգնան զարտուղի ճանապարհով: «Տրանսֆերտների քանակը կտրուկ կիջնի, և ես միշտ էլ դեմ եմ եղել այդ մոտեցմանը»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ ՊԵԿ-ն առաջարկում է նախագիծ, որով եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրելու ու դրա 23 տոկոսը՝ որպես եկամտային հարկ, վճարելու պետությանը:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի կարծիքով՝ սոցիալական ծանր իրավիճակներում ոչ թե հարկային բեռը բարձրացնում են, այլ մեղմում են և դրանով տնտեսությունն ավելի մեծ թափ է ստանում:
«Հարկային դաշտն անընդհատ կոշտացնելը, շեմը բարձրացնելը կամ նոր հարկեր ներդնելը կամ այս պահի դրությամբ երևի տեղին կարելի է ասել, «հորինելն» անտեղի եմ համարում:
Պետք է մտածել երկրի ներքին սոցիալ-տնտեսական վիճակը փոխելու, հնարավոր ներդրումներ և ներհոսք ապահովելու մասին, ոչ թե փորձել ամեն տեղ հարկեր ավելացնել», - ասաց նա:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01