Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել: Կենդանաբանական այգու տնօրենը կասկածներ ունի, թե ովքեր կարող են դա արած լինել, սակայն քննության արդյունավետության նպատակով դեռ չի նշում անունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այս մասին ասաց հրավիրած մամուլի ասուլիսում:
«Ցավոք, հաստատվեցին զեբրի թունավորման կասկածները: Արվել է փորձաքննություն պատկան պետական մարմնի կողմից, դիահերձա-դատաբժշկական փորձաքննություն է արվել, որով բացահայտվել է, որ մկնդեղի քանակ կա զեբր արյան մեջ: Սա անթույլատրելի երևույթ է. որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրների համար նման քայլի կարող են դիմել: Զեբրի թունավորման համար կան կասկածներ, որոնց մասին չեմ կարող ասել՝ քննության արդյունավետությունից ելնելով: Գործը գտնվում է իրավապահ մարմինների մոտ»,- ասաց Խաչատրյանը:
Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ աշխատակիցներն արդյոք ներգրավվա՞ծ են և այդ դեպքում կա՞ դիտավորություն, այգու տնօրենն ասաց. «Աշխատակիցներ ներգրավված են, թե ոչ, չեմ կարող ասել, բայց որ դիտավորություն կա, դա հաստատ է»:
Խաչատրյանը նկատեց, որ իր նշանակվելուց ի վեր ամեն անգամ, երբ նոր քաղաքապետ է ընտրում, ալիք է բարձրանում կենդանաբանական այգու տնօրենին փոխելու համար: «Ամեն անգամ նման ալիքի հետևում տարբեր մարդիկ են՝ նախկին կամ ներկա աշխատակիցներ: Բոլոր կետերը զրպարտանքներ են»,- եզրափակեց նա:
«Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել զեբրի անկման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի երկրորդ մասով: Նախաքննական մարմինը քննչական գործողություններ է իրականացնում զեբրի անկման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նոյեմբերի 13-ի առավոտյան կենդանաբանական այգում գրանցվել էր զեբրի անկում։Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համարնոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Լաբորատորհետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծքանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի ևարտասահմանցի անասնաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլորմիջոցառումները:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44